Չորեքշաբթի, 24.04.2024, 01:04
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2010 » Դեկտեմբեր » 11 » ,,ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆ - 125,,
14:58
,,ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆ - 125,,
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ՀՊՄՀ ՀԻՄՆԱԴԻՐ ԳՈՒՐԳԵՆ ԷԴԻԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

08.12.2010 թ.

     ՀՊՄՀ գիտական գրադարանի ցուցասրահի ,,Գրքի թանգարանի,, հոբելյանական վահանակում կազմակերպվել է ՀՊՄՀ հիմնադիր Գուրգեն Էդիլյանի 125-ամյակին նվիրված ցուցահանդես:
     Գուրգեն Էդիլյանը ծնվել է 1885 թվականի դեկտեմբերի 25-ին Իջևան քաղաքում: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը /1896/, Էջմիածնի Գևորգյան ճեմարանը /1903/, 1904-1909 թվականներին սովորել է Ենայի, Լայպցիգի, Բեռնի համալսարաններում: 1909 թվականին պաշտպանել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի ատենախոսություն: Պաշտոնավարել է Գևորգյան ճեմարանում, Ներսիսյան դպրոցում: 1920 թվականին հրավիրվել է Երևանի պետական համալսարան: 1921 թվականին նշանակվել է ԵՊՀ մանկավարժության ֆակուլտետի դեկան` դնելով ապագա մանկավարժական համալսարանի հիմնաքարը:
     Հետագայում ևս դասախոսել է Երևանի մանկավարժական ինստիտուտում:
     Նրա մանկավարժական գործունեությունն ընդհատվել է 1937 թվականին: Անհիմն մեղադրանքով աքսորվել է Սիբիր, որտեղ 1942 թվականի հունվարի 18-ին կնքել է մահկանացուն: Հետմահու արդարացվել է:
     Հետնորդներին Գուրգեն Էդիլյանը թողել է երեք տասնյակից ավելի տպագիր գրքեր, այդքան էլ տպագրության պատրաստ աշխատություններ, հրատարակել է 100-ից ավելի հոդվածներ:
     Ցուցահանդեսում ներկայացված են Գուրգեն Էդիլյանի ՀՊՄՀ գրադարանի պահոցում գտնվող մոտ երկու տասնյակ գրքեր, այդ թվում 1906 թվականին ,,Մուրճ,, հանդեսում տպագրված մեկ հոդված, 1914 և 1916 թվականներին և հետագայում տպագրված գրքեր:
     Պատրաստվել է նաև ,,Հիմնադիրը,, վերնագրով լուսանկարային պլակատ:
Просмотров: 2344 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/218
Всего комментариев: 2
2 Cqjbbi  
0
atorvastatin 20mg price <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin without prescription</a> lipitor cost

1 Swrynk  
0
order atorvastatin 20mg pills <a href="https://lipiws.top/">atorvastatin 40mg pill</a> order lipitor 80mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz