Շաբաթ, 20.04.2024, 02:59
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Դեկտեմբեր » 7 » Գ Ի Տ Ա Ժ Ո Ղ Ո Վ
15:19
Գ Ի Տ Ա Ժ Ո Ղ Ո Վ

«ՔԻՄԻԱՆ ՄԵՐ ԿՅԱՆՔՆ Է, ՄԵՐ ԱՊԱԳԱՆ»

Գիտաժողով Մանկավարժական համալսարանում

Դեկտեմբերի 5-ին եւ 6-ին Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ քիմիայի մագիստրոսների հանրապետական առաջին միջբուհական գիտաժողովը:

2011 թվականը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 63-րդ նստաշրջանում հռչակվել է որպես քիմիայի միջազգային տարի, որի կարգախոսն էՙ «Քիմիան մեր կյանքն է, մեր ապագան»:

Գիտաժողովը բացեց Մանկավարժական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը: Շնորհավորելով ներկաներին` նա հիշեց, որ ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր դպրոցում ամենասիրելի դասասենյակներից դեռեւս շարունակում է մնալ քիմիայինը. հետաքրքրական, բազմազան եւ հեռանկարային այդ աշխարհը: «Այսօր համագործակցելով մի քանի առաջատար համալսարանների հետ առաջին անգամ կազմակերպել ենք մագիստրոսների հանրապետական նման միջբուհական գիտաժողով: Քիմիայի զարգացումը մեզանում պայմանավորված կլինի, ինչու ոչ, նաեւ այսօրվա մեր մագիստրոսների, նրանց ներկայացրած գիտական հետազոտությունների որակով եւ մակարդակով: Քիմիան ունի մեծ ավանդույթներ, հետեւապես նաեւ մեծ ապագա», ընդգծեց Ռուբեն Միրզախանյանը:

Այնուհետեւ հանդես եկան ՀՀ ԳԱԱ քիմիայի եւ երկրի մասին գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Լեւոն Թավադյանը ` «Քիմիայի հիմնախնդիրները ՀՀ-ում» թեմայով զեկուցմամբ, իսկ Երեւանի պետական համալսարանի պրոռեկտոր Ալեքսանդր Գրիրգորյանը անդրադարձավ մագիստրոսական կրթությանը Երեւանի պետական համալսարանում:

«Նման գիտաժողովը նպատակ ունի խթանել երիտասարդ մագիստրոսների հետագա գիտական գործունեությունը: Շատերի համար սա առաջին պատասխանատու քայլն է այս ոլորտում, որը հետագայում լուրջ գիտական գործունեությամբ զբաղվելու առիթ կհանդիսանա եւ կազդարարի նրանց մուտքը գիտական աշխարհ: Այս գիտաժողովն աննախադեպ էր, եւ հուսով եմ, որ կկրի շարունակական բնույթ», ասաց Մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի եւ աշխարհագրության ֆակուլտետի դեկան, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտ Սվետլանա Հովակիմյանը :

Գիտաժողովի ընթացքում տարբեր բուհերի 35 մագիստրոսներ ներկայացրին բազմաբնույթ զեկուցումներ: «Բոլոր ներկայացվող աշխատանքները բացառապես փորձարարական էին: Ունենք պայմանագրեր գիտահետազոտական քիմիական մի շարք ինստիտուտների հետ, որտեղ էլ մեր մագիստրոսները կատարել են իրենց աշխատանքները: Վերջիններն աչքի են ընկում ե՛ւ նորույթով, ե՛ւ արդիականությամբ, իսկ հետագայում դրանք կարող են դառնալ թեկնածուական ատենախոսություններ», նշեց Սվետլանա Հովակիմյանը:

Զեկուցումների ավարտից հետո ծավալվեցին բուռն քննարկումներ, որոնց ընթացքում արծարծվեցին բոլոր այն խնդիրներն ու թերությունները, որոնք տեղ էին գտել ներկայացվող աշխատանքներում:

Գիտաժողովին ներկա էին քիմիայի բնագավառի հայտնի գիտնականներ, ակադեմիկոսներ, դասախոսներ եւ ուսանողներ:

Վերջում բոլոր մագիստրոսներին մասնակցության համար տրվեցին հավաստագրեր եւ քիմիայի գրքեր:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #221, 07-12-2011


Просмотров: 1305 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/117
Всего комментариев: 2
2 Sschsy  
0
atorvastatin 20mg pills <a href="https://lipiws.top/">generic lipitor</a> buy generic lipitor 40mg

1 Unvfgq  
0
buy atorvastatin 10mg sale <a href="https://lipiws.top/">generic lipitor 10mg</a> order lipitor 20mg pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz