Ուրբաթ, 19.04.2024, 15:18
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Ապրիլ » 16 » ԵՐԿՈՒ ԼՈՒՐ ,,ԱԶԳ,, ՕՐԱԹԵՐԹԻՑ
16:25
ԵՐԿՈՒ ԼՈՒՐ ,,ԱԶԳ,, ՕՐԱԹԵՐԹԻՑ

ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

     Ապրիլի 15-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը` գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, հյուրընկալվեց Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում:

     Պրոֆեսորադասախոսական կազմի եւ ՀՊՄՀ ուսանողների համար ֆիլհարմոնիկ նվագախումբը կատարեց Մոցարտի թիվ 40 Սիմֆոնիան: Համերգի ընթացքում երիտասարդ երգչուհի Հասմիկ Թորոսյանի կատարմամբ հնչեց նաեւ Մոցարտի «Ալելուա» ստեղծագործությունը:

     Վերջում Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմուբը դահլիճում ներկա բոլոր Շուշանիկների համար կատարեց հայ ժամանակակից կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի «Շուշանիկ» քնարական պատկերը:

     Ուսանողների բուռն ընդունելության եւ դրսեւորած հետաքրքրության արդյունքում Էդվարդ Թոփչյանը ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանին խոստացավ դասական երաժշտության համերգները հայկական պետական մանկավարժական համալսարանում դարձնել ավանդական:






ՎԱՐՉԱՊԵՏԸ` ԽՄԲԱԳՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ

ՀՊՄՀ Լրատվության եւ հանրության հետ կապերի վարչություն

ՀՀ վարչապետ, Հայկական պետական մանկավարժական համալսարանի (ՀՊՄՀ) խորհրդի նախագահ, տնտեսագիտության թեկնածու, Տնտեսագիտական համալսարանի պատվավոր դոկտոր Տիգրան Սարգսյանը ընտրվել է Միջբուհական կոնսորցիումի «Մանկավարժության եւ հոգեբանության հիմնախնդիրներ» գիտական հանդեսի խմբագրական խորհրդի նախագահ:

Օրերս լույս է տեսել 2011 թվականի առաջին համարը: Ամսագրում հոդվածներ են ներկայացրել միջազգային ճանաչում ունեցող գիտնականներ աշխարհի առաջատար երկրների ԲՈՒՀ-երից եւ գիտակրթական կենտրոններից: Խմբագրական կազմում են ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս անդամ Գեւորգ Բրուտյանը, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դ. Ն. Ուզնադձեի հոգեբանության ինստիտուտի տնօրեն Իրակլի Իմեդաձեն, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, Մոսկվայի պետական հոգեբանա-մանկավարժական համալսարանի տարիքային հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լյուդմիլա Օբուխովան, ՌԴ Պետական հումանիտար համալսարանի մարքեթինգի եւ գովազդային գործունեության վարչության պետ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Դմիտրի Շեւչենկոն, Բռնոյի Մասարիկ համալսարանի թանգարանագիտության եւ ժառանգության ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր (Չեխիա) Յան Դոլակը եւ այլք:

Միջբուհական կոնսորցիումի գիտական հանդեսը հավակնություն ունի դառնալ միջազգային ամսագիր, քանի որ խմբագրական խորհրդի անդամները տարբեր երկրների գիտնականներ են:

Գիտական հանդեսը երաշխավորվել է տպագրության միջբուհական կոնսորցիումի Բուհերի ռեկտորների խորհրդի եւ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական խորհրդի կողմից:

2011 թ. լույս տեսնող առաջին իսկ համարից սկսած ժողովածուն կտեղադրվի ՀՊՄՀ-ի ինտերնետային կայքում:






Просмотров: 1324 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/158
Всего комментариев: 2
2 Nqpilc  
0
buy atorvastatin without a prescription <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg pill</a> atorvastatin 10mg canada

1 Eiupkz  
0
lipitor 10mg brand <a href="https://lipiws.top/">buy atorvastatin pill</a> order atorvastatin without prescription

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz