Շաբաթ, 20.04.2024, 19:07
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 8 » ԵՐԵՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ, ԴԻՎԱՆԱԳԵՏԸ
16:17
ԵՐԵՎԵԼԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ, ԴԻՎԱՆԱԳԵՏԸ

Կյանքից հեռացավ Կամո Ուդումյանը

Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում կյանքի 84-րդ տարում վախճանվեց խորհրդային երեւելի դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ ու լիազոր պաշտոնաթող դեսպան Կամո Ուդումյանը: Նա իր մահկանացուն կնքեց երկարատեւ հիվանդությունից հետո, ՌԴ մայրաքաղաքի կենտրոնական կլինիկական հիվանդանոցում:

Կամո Բաբիի Ուդումյանը ծնվել է 1927 թվականին Հայկական ԽՍՀ Շամշադինի շրջանի Բերդ գյուղում, ծառայողի ընտանիքում: 1950 թվականին գերազանցությամբ ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: Հետաքրքրական է, որ դեռ ուսումնառության շրջանում, 1948 թ. գերազանց ուսման համար պարգեւատրվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով:

Տակավին ուսանող, 1949 թ. նա ընտրվում է ԵՊՀ կոմերիտմիության կոմիտեի քարտուղար: Այնուհետեւ ընդունվում է ասպիրանտուրա, իսկ 1952 թ. Ուդումյանն արդեն ՀԼԿԵՄ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղարն էր: 1957-59 թթ. վարել է գիտական աշխատանք, եղել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի համակարգման խորհրդի, իսկ այնուհետեւՙ ԳԱ Պատմության ինստիտուտի գիտական քարտուղար:

1959 թ. երիտասարդ պատմաբանին ընտրում են ՀԿԿ Շահմշադինի շրջկոմի առաջին քարտուղար, այսինքնՙ նա դառնում է հայրենի շրջանի ղեկավար:

1962 թ. վերադառնում է գիտական աշխատանքի Հայաստանի ԳԱ Պատմության ինստիտուտ: 1962-63 թթ. նա Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պրոռեկտորն էր, հետոՙ ԽՄԿԿ Կենտկոմին առընթեր մարքսիզմ-լենինիզմի ինստիտուտի հայկական մասնաճյուղի փոխտնօրենը գիտական աշխատանքների գծով:

1964-67 թթ. Կ. Ուդումյանը ղեկավարել է Հայկական մանկավարժական ինստիտուտը: 1967-72 թթ. նա ՀԽՍՀ մշակույթի նախարարն էր, եւ նրա պաշտոնավարման տարիները նշանավորվեցին բազմաթիվ նախաձեռնություններով. այդ շրջանում էր, երբ փառավոր կերպով նշվեցին Կոմիտասի ու Հովհաննես Թումանյանի 100-ամյա հոբելյանները, Փարիզի Լուվրում կազմակերպվեց «Հայ արվեստը Ուրարտուից մինչեւ մեր օրերը» մեծածավալ ցուցահանդեսը: Ազդեցիկ նախարարի աջակցությունն էին վայելում շատ արվեստագետներ, Ուդումյանը սատարում էր ազգայինը, նորը, առաջադիմականը: Հայ մշակույթի գործիչներից շատերը, մասնավորապես, մեծանուն խմբավար Հովհաննես Չեքիջյանը, Ուդումյանին համարում են հանրապետության մշակույթի ամենաարդյունավետ նախարարը, նրա անունը բարի խոսքերով են հիշում մեր ստեղծագործական կոլեկտիվներում:

1972 թ. Կ. Ուդումյանը նշանակվում է ՀԽՍՀ արտաքին գործերի նախարար, իսկ 1975 թ. դառնում է ԽՍՀՄ դեսպանը Նեպալի Թագավորությունում: 1979-87 թթ. նա ԽՍՀՄ դեսպանն էր Լյուքսեմբուրգում: Լյուքսեմբուրգյան «Թագենբլատ» թերթը մի առիթով գրել է. «Մեծ եռանդի տեր մարդ, աշխույժ զրուցակից, պարոն Ուդումյանը շատ է տարբերվում իր նախորդներից: Հակառակ դիվանագիտական միջավայրում ընդունված մենախոսությունների, նա բանավեճ վարել գիտի եւ ազատորեն շարադրում է իր մտքերը: Իր գործունեության մասշտաբները համաեվրոպական բնույթ են կրում: Պետք է ծնվել դիվանագետ. Կամո Ուդումյանը, իր մասնագիտությանը տիրապետելով կատարելապես, զրույցի ընթացքում հոյակապ օգտագործում է նաեւ իր անձնական հաղթաթղթերը, իսկ մեկ-մեկ գործի դնում իր ողջ հմայքը»:

Մեր կողմից հավելենք, որ ԽՍՀՄ հայազգի դեսպանի հյուրասեր ընդունելությունները, մասնավորապես, խաշի հրավերները, մեծ հեղինակություն էին վայելում ողջ դքսությունում, դրանց ներկա էին գտնվում նույնիսկ Լյուքսեմբուրգի դուքսի ընտանիքի անդամները:

Արտերկրից վերադառնալով Մոսկվաՙ աշխատել է ԽՍՀՄ ԱԳՀ տեղեկատվության վարչության պետի տեղակալ: Երբ ԽՍՀՄ արտգործնախարար Անդրեյ Գրոմիկոն դարձավ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ, Ուդումյանին հրավիրեց խորհրդատուների խմբի ղեկավարի տեղակալ: Հետագայում հայորդին աշխատեց Մշակույթի խորհրդային հիմնադրամում:

1967-75 թթ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր: Պատմական գիտությունների դոկտոր էր, մի շարք պատմական գրքերի հեղինակ:

2001 թ. Ռուսաստանի նախագահի կարգադրությամբ արտակարգ ու լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան ունեցող պաշտոնաթող դիվանագետների թվում, արտաքին քաղաքականության բնագավառում ՌԴ-ին մատուցած առանձնահատուկ ծառայությունների համար նրան սահմանվեց լրացուցիչ պատվովճար:

2008 թ. Ուդումյանի անունը շնորհվել է «Երեւանի բաց համալսարանի» էլեկտրոնային գրադարանին:

Երբ 2002 թ. դեկտեմբերին նշվում էր Ուդումյանի ծննդյան 75-ամյակը, ՌԴ ԱԳՆ կոլեգիան ու վետերանների հասարակական կազմակերպությունը նրան հղած շնորհավորագրում նշել են. «Այս տարիներին Ձեր անցած կյանքի ուղին լի էր հետաքրքրագույն իրադարձություններով ու ձեռքբերումներով: Երեւելի քաղաքական աշխատողի Ձեր արհեստավարժ որակները հաջողությամբ իրագործվեցին Նեպալում, այնուհետեւՙ Լյուքսեմբուրգում արտակարգ ու լիազոր դեսպանի պաշտոնում: Այդ երկրներում Ձեր աշխատանքն առանձնանում էր Ձեր առջեւ ծառացած խնդիրները լուծելիս արհեստավարժությամբ, ծավալով, ստեղծագործական ակտիվությամբ: Գործընկերներն իրավամբ են գնահատում Ձեր գործունեությունը, հիշում Ձեր բարեսրտությունը, մարդկանց նկատմամբ ուշադրությունը: Այդ գնահատականի հաստատումը Ձեր պետական պարգեւներն ենՙ շքանշաններն ու մեդալները»:

Կամո Ուդումյանը կապված էր հայրենիքի հետ, ակտիվորեն մասնակցում էր Մոսկվայի հայ համայնքի ազգային կյանքին, մի քանի տարի եղել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմի թեմական խորհրդի ատենապետը: Այդ խելացի, սրամիտ, ջերմ ու կենսուրախ մարդուն միշտ կհիշեն նրա ժամանակակիցներն ու նրան ճանաչածները:

Հանգուցյալի կտակի համաձայնՙ դիակիզումից հետո նրա աճյունը կբերվի Հայաստան, կցրվի Շամշադինի շրջանում:


«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #156, 06-09-2011



     Ցավակցություն
     Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորատը իր խորին ցավակցությունն է հայտնում պետական, հասարակական անվանի գործիչ, դիվանագետ, Մանկավարժական համալսարանի նախկին ռեկտոր, պրոֆեսոր
Կամո Ուդումյանի
մահվան կապակցությամբ և վշտակցում է մերձավորներին:


             mankavarzh.do.am կայքը միանում է սույն վշտակցության խոսքին:

Просмотров: 1107 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/86
Всего комментариев: 2
2 Ptbmtw  
0
lipitor pills <a href="https://lipiws.top/">atorvastatin 20mg cheap</a> order lipitor 40mg generic

1 Ldzfnw  
0
lipitor 40mg generic <a href="https://lipiws.top/">buy lipitor 80mg pills</a> buy atorvastatin 80mg generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz