ԵՐԴՈՒՄ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴՈՒՄ
-Երդուի՛ր, Որ մինչ նախնեացդ հողին յանձնելը, Յուշն իրենց կերոն չես թողնի հանգչի: -Երդւում եմ...
-Երդուի՛ր, Որ ալ արեանդ վերջին կաթիլը, Կը տաս հանց մեռոն հողիդ, երբ կանչի: -Երդւում եմ...
-Երդուի՛ր, Որ մինչ հայրերիդ հողն ազատելը, Ո՛չ հանգիստ, ո՛չ քուն դու չես ճանաչի: -Երդւում եմ...
-Երդուի՛ր, Որ հզօր երկիր նորից կերտելը, Հսկելն օրնիբուն պարտքն է քո աջի: -Երդւում եմ...
-Երդուի՛ր, Որ սուրբ օջախիդ ծուխը պահելը, Պահպանելն արթուն լոյսն է քո աչի: -Երդւում եմ...
-Երդուի՛ր, Որ նոր սերնդիդ Արի կրթելը, Մեծացնելն անթոյն լոյսն է քո աճի: -Երդւում եմ...
-Երդուի՛ր... -Երդւում եմ Արևով արեան, որ տէրն եմ Հայ Տան` Կամքով իմ խղճի, սրտովն Արարչի:
-ԵՐԴՒՈւՄ ԵՆՔ... |