ՆՈՐ ԳՐՔԵՐ
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի ցուցադարակներում բացվել է «Նոր գրքեր» ցուցադրությունը: Այստեղ ներկայացված են վերջին ամսվա ընթացքում գրադարանի ձեռք բերած և նվիրատվությամբ ստացած 100-ից ավելի բազմաբնույթ գրքերը: Ցուցադարակներում ներկայացված են 2014-2015 թվականներին հրատարակված բուհական ուսումնական ձեռնարկներ, դասագրքեր, պատմագիտական, բանասիրական, կենսագրական, գեղարվեստական, հուշագրական գրքեր: Առանձին ներկայացված են նաև ճապոնական գեղարվեստական գրականության ռուսերեն թարգմանությամբ գրքեր, որոնք օրերս ստացվել են Տոկիոյից:
Ցուցահանդեսի բոլոր գրքերը հասանել են դասախոսների, ուսանողների և ընթերցողների համար: |