Ուրբաթ, 19.04.2024, 21:57
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Հունիս » 12 » ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ
09:29
ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

ԳՐԱԿԱՆԱԳԵՏԻ ՎԱՍՏԱԿԸ

Գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Պարտիզունին մայիսի 15-ին դարձավ 100 տարեկան: Քչերին է վիճակված հաղթահարելու հիշողության ժամանակ-արգելքը: Անվանի գրականագետն այդ քչերից մեկն է: Նրա 100-ամյակի առթիվ գիտական կոնֆերանս կազմակերպվեց «Սփյուռք» գիտաուսումնական կենտրոնում: 
Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում այդ նույն օրը բացվել և ավելի քան 20 օր գործում է «Վաչե Պարտիզունի - 100, Հիշողություն» գրքային ցուցահանդեսը: Ցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ ներկայացված են ոչ միայն անվանի գիտնականի վաստակ-գրքերը, այլ նաև նրա ժառանգություն-զավակների՝ դստեր՝ Ռուզան Թադևոսյանի և թոռան՝ Արթուր Թադևոսյանի ստեղծագործություն-գրքերն ու գիտական ժողովածուները:

 

Ստորև ներկայացվում է Վաչե Պարտիզունու կենսագրականը Տիգրան ՊետրոսՅանցի «ԱԲՈՎՅԱՆՑԻՆԵՐ» կենսագրական հանրագիտարանից:

 

ՎԱՉԵ ՊԱՐՏԻԶՈՒՆԻ /Թադևոսյան Վաչե Զոհրաբի/ (ծն. 15.05.1915 թ., Արտաշատի շրջան, գ.Բուրաստան - 01.02.1997 թ., Երևան), բանասիրական գիտությունների դոկտոր /1957 թ./, պրոֆեսոր /1957 թ/, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ /1965 թ./, Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից, Հայաստանի գրողների միության անդամ /1947 թ./: Թադևոսյանների համար ծաղիկ աճեցնելը եղել է տոհմական արհեստ և, գրական անուն որոնելիս, Վաչե Թադևոսյանն օգտագործել է տոհմական մասնագիտության անվանումն ու իրեն անվանել է նախ Պարտիզպանյան, ապա՝ Վաչե Պարտիզունի: 1940 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը, 1942 թ.՝ Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտուրան: 1940-1997 թթ-ին աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ բանասիրական ֆակուլտետում: 1941 թ-ին ծառայել է խորհրդային բանակում և մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1951-1984 թթ-ին եղել է ՀՊՄՀ հայ գրականության ամբիոնի վարիչ: 1945 թ-ին «Տերյանի պոեզիան» թեմայով ատենախոսության համար ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1957 թ-ին՝ «Մուրացան» թեմայով ատենախոսության համար՝ բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Աշխատությունները վերաբերում են ժամանակակից գրականության հրատապ հարցերին: Կազմել է Վահան Տերյանի երկերի չորսհատորյակի բնագրերը /1972-1979 թթ-ին/, գրել առաջաբան և ընդարձակ ծանոթագրություններ: Պարգևատրվել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության պատվոգրով /1972 թ./, խորհրդային Պատվո նշան շքանշանով:

Երկեր՝
1. Խաչատուր Աբովյան: Ե., 1952 թ., 262 էջ, տպ. 2000:
2. Մուրացան: Ե., 1956 թ., 557 էջ, տպ. 5000:
3. Շիրվանզադեի ստեղծագործությունը /հոդվածների ժողովածու/: Ե., 1959 թ., 216 էջ:
4. Գրականության ուժն ու հմայքը: Ե., 1963 թ., 361 էջ, տպ. 3000:
5. Վահան Տերյան: Ե., 1968 թ., 688 էջ, տպ. 4000:
6. Ավետիք Իսահակյանը և Վահան Տերյանը: Ե., 1975 թ., 230 էջ, տպ.5000:
7. Տաղանդի ուժը: Ե., 1977 թ., 398 էջ, տպ. 3000:
8. Տերյանի կենսապատումը: Ե., 1984 թ., 356 էջ, տպ. 7000:
9. Պայծառ համաստեղություն /գրական դիմանկարներ/: Ե.,1987թ.,447 էջ:
10. Վահան Տերյանի հետ: Ե., 1989 թ.:

Просмотров: 1132 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Ymfjnu  
0
oral atorvastatin 20mg <a href="https://lipiws.top/">buy atorvastatin generic</a> buy atorvastatin 80mg pills

1 Rwlqxs  
0
order atorvastatin 20mg pill <a href="https://lipiws.top/">order lipitor 80mg generic</a> order generic lipitor

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz