Կիրակի, 19.11.2017, 19:00
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 11978
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Հունիս » 9 » Այց համալսարան
13:37
Այց համալսարան

Կ Ո Ղ Մ Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ

Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասում գտնվող «Երևակ» մասնավոր կրթահամալիրի 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտները դասղեկ, Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության ֆակուլտետի գերազանցիկ շրջանավարտ Անի Ասատրյանի ուղեկցությամբ, մասնագիտական կողմնորոշման ծրագրով, այցելել էին Մանկավարժական համալսարան:
Համալսարանում նրանց տարբեր կառույցներ՝ մանկավարժության ամբիոն, ֆակուլտետներ, թանգարան, ուղեկցում էր Համալսարանի մասնագիտական կրթության և կիրառական մանկավարժության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Արուսյակ Հովհաննիսյանը:
Աշակերտները այցելեցին նաև Համալսարանի գիտական գրադարան: 
Հումանիտար գրականության ընթերցասրահի կոնֆերանս-դահլիճում նրանց հետ զրուցեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը:
Թե 11-րդ դասարանցիների, թե 9-րդ դասարանցիների հետ անվանական զրույց եղավ: Խոսվեց մասնագիտությունների մասին: Տիգրան ՊետրոսՅանցը թե արդեն կողմնորոշված, թե դեռևս մասնագիտության հարցում չկողմնորոշված 11-րդ դասարանցիներին կոչ արեց մնացած ժամանակում վերանայել իրենց մոտեցումները մասնագիտական ընտրության հարցում և դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել Մանկավարժական համալսարանի համապատասխան ֆակուլտետներում: 
Հանդիպման ավարտին մասնակիցները լուսանկարվեցին: 
Տիգրան ՊետրոսՅանցը դպրոցի գրադարանին նվիրեց իր «1000 հայազգի գեներալներ, ծովակալներ» գիրքը:

Տաթև ԵնոքՅան
Լուսանկարները՝ հեղինակի

Просмотров: 216 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz