Ուրբաթ, 29.03.2024, 11:49
Ցանկ
Հարցումներ
Քանի տարեկան եք
Всего ответов: 12768
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Փետրվար » 7 » ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ
19:52
ԱՇԱԿԵՐՏՆԵՐԸ՝ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Աշակերտները ծանոթացան Մանկավարժական համալսարանին

06.02.2013










Պատմության և իրավագիտության ֆակուլտետը բազմապիսի  նախաձեռնություններով սերտորեն համագործակցում է հանրակրթական տարբեր հաստատությունների հետ՝ նպատակ ունենալով պատմական գիտելիքները փոխանցելուց բացի աշակերտներին հաղորդել հայրենասիրական շունչ ու ոգի: 
Այդ համագործակցության շրջանակում այսօր ֆակուլտետը բուհում  հյուրընկալել էր Երևանի №112 փարձարարական ավագ դպրոցի հումանիտար հոսքի 10-12-րդ դասարանների շուրջ 40 աշակերտների: 
Վերջիններս մասնակցեցին «Պատմության դասերը» խորագրով դասախոսությանը, որի ընթացքում ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Էդիկ Գևորգյանը ներկայացրեց հայ ժողովրդի հերոսական անցյալի դրվագները, վերլուծեց ներկայի և ապագայի պատմական  իրողությունները:
 
Էդիկ Գևորգյանը խոսեց նաև ուսուցչի՝ հայ ժողովրդի կյանքում մեծ դերակատարում ունենալու մասին՝ ընդգծելով, որ ցանկացած մասնագիտության մեջ խիստ կարևոր են մանկավարժի հմտություններն ու  հոգեբանությունը:
Դպրոցի տնօրեն, ՀՊՄՀ երբեմնի Պատմության ֆակուլտետի շրջանավարտ Սարգիս Քարամյանի եւ իրենց ուսուցիչների ուղեկցությամբ աշակերտները  շրջեցին համալսարանում, եղան բուհի թանգարանում,  շախմատի և ինֆորմատիկայի  լսարաններում, հայոց պատմության ուսումնական կաբինետում, ծանոթացան գիտական գրադարանի հարուստ գրապահոցին:
Տեսնելով  դպրոցական այցելուների ոգևորությունն ու  լսելով նրանց կարծիքները՝ Էդիկ Գևորգյանը վստահեցրեց, որ աշակերտներից շատերը բուհից հեռացան անխախտ որոշմամբ՝ ոչ հեռու ապագայում իրենք հենց այս համալսարանի ուսանողներն են լինելու:
http://armspu.am/news/n/1696/ln/am

Просмотров: 1171 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/101
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz