Երեքշաբթի, 13.11.2018, 23:43
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 10957
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 5
Гостей: 5
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2010 » Նոյեմբեր » 18 » ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ,,ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐ,,
10:51
ԱՐԹՈՒՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ,,ՆՈՐ ԳՈՒՅՆԵՐ,,
ՀԱՅՐԵՆԻ ԲՆՈՒԹՅԱՄԲ ՈԳԵՇՆՉՎԱԾ

17.11.2010 թ.

     Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ գիտական գրադարանի ,,Գրքի թանգարան,, սրահում երեկ բացվեց գեղարվեստի ֆակուլտետի գեղանկարի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ, Հայաստանի նկարիչների միության, UNESCO-ի պրոֆեսիոնալ նկարիչների միության անդամ, Արցախյան ազատամարտի մասնակից Արթուր Մարտիրոսյանի ,,Նոր գույներ,, անհատական ցուցահանդեսը: Ներկայացված էին հիմնականում 2010 թվականին ստեղծված շուրջ երկու տասնյակ կտավներ:
     ,,Գրադարանի ցուցասրահում այս տարի ութ ցուցադրություն է կազմակերպվել: Եղել են և անհատական և կոլեկտիվ ցուցադրություններ: Չորս անգամ ներկայացվել են մեր համալսարանի ուսանողների, երկու անգամ` դասախոսների և երկու անգամ շրջանավարտների գործերը: Հունվարին այստեղ ցուցադրվել էին Արթուր Մարտիրոսյանի անցած տարի կատարած աշխատանքները: Նրա այս շարքը ստեղծվել է հիմնականում այս տարի: Թեմատիկ առումով արժանահիշատակ են ,,Հայկական ձմեռ,,, ,,Կակաչներ,,, ,,Պտմության վկաներ,, շարքերը: Այստեղ ամենանուրբ գույներով պատկերված են մեր Հայրենիքի բնաշխարհն ու պատմական կառույցները,, - բացման խոսքում նշեց գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը:
     ,,Արթուր Մարտիրոսյանի արվեստին անդրադարձել եմ գրելով 2003 թվականին տպագրված նրա ալբոմի առաջաբանը: Այդ ժամանակից առ այս ցուցադրությունը նկարչի տաղանդն ու կատարողական վարպետությունը մեծ թռիչք է արձանագրել: Վկան այստեղ ցուցադրվող ,,Նորավանք,,, ,,Անբերդ,, կտավներն են: Նկարչի երևակայությունը մշտապես դեգերում է հոգևոր ապրումների սահմաններում, ժամանակակից ուղղությունների, ոճերի լաբիրինթոսում ապավինելով իր ներաշխարհում ի սկզբանե բուն դրած զգացումների, հույզերի նախնական անաղարտությանը,, - նշեց արվեստաբան Սարո Սարուխանյանը:
     ,,Արթուր Մարտիրոսյանը գույնի վարպետ է: Նրա ձեռագիրը յուրատիպ է, խիստ անհատական: Նրա բնանկարները հայկական են ու անսահման տպավորիչ,, - ասաց արվեստագիտության դոկտոր, Հայաստանի պետական մրցանակի դափնեկիր Հրավարդ Հակոբյանը:
     ,,Ժամանակի ընթացքում մեր աչքի առաջ շատերը իրենց աշխատանքի ոճն ու ձևը փոխեցին, այլևայլ դպրոցների հետևորդ դարձան, սակայն Արթուրը միշտ հավատարիմ մնաց իրեն և երբևէ ,,չդավաճանեց,, իր գեղագիտական սկզբունքներին: Արթուրը բարձրաճաշակ նկարիչ է, լավ մարդ ու սիրված դասախոս,, - նշեց ՀՊՄՀ մշակույթի կենտրոնի տնօրեն Արկադի Շեկունցը:
     Տպավորությունների գրքում կատարված գրառումներից:
    ,,Սիրելի Արթուր, մի պահ ինձ վերադարձրիր իմ մանկության արահետները, իմ ոտնահետքերին տաք ձյան վրա, իմ լուսավոր մանկությանը: Այնքան իրական ու այնքան շոշափելի են քո ձմեռները: Շնորհակալություն Աստծուն քեզ տված  շնորհի համար: Պրոֆեսոր Լ.Ասատրյան,,:
     ,,Պարոն Մարտիրոսյանը ոչ միայն փայլուն ստեղծագործական միտք ունեցող նկարիչ է, այլև հիանալի և անկրկնելի մանկավարժ: Նա իր ուսանողներին ոչ միայն ուսուցանում է նկարչություն, այլ նաև սովորեցնում է ինչպես ճիշտ ապրել, ինչպես մտածել, ինչպես կյանքում հնարավորինս քիչ սխալներ գործել: Ձեր ուսանողներ, 3-րդ կուրս, ,,Դ,, խումբ,,:
     Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՄՀ պրոռեկտորներ Մեժլում Երիցյանը, Միքայել Նադիրյանը, Տիգրան Այվազյանը, Անատոլի Սահակյանը, Լավրենտի Միրզոյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր:
     Ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցեց ՀՀ գլխավոր դատախազ, ,,Նիգ-Ապարան,, հայրենակցական հասարակական կազմակերպության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը:
   

Սեփական լրատվություն



Просмотров: 1229 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/179
Всего комментариев: 1
1 Alik  
Ed erbvanic darar paterazmi masnakic...qez tvum a akhperd u du nuyn mardn eq?..amot a

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2018 Хостинг от uCoz