Ուրբաթ, 29.03.2024, 12:31
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Սեպտեմբեր » 24 » ԱՐԺՔԱՎՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
12:00
ԱՐԺՔԱՎՈՐ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԳՐՔԵՐ ՀՊՄՀ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ

24.09.2012 թ.

Ամերիկահայ մտավորական Հովսեփ Նալբանդյանը օրեր առաջ նամակով հայտնել էր, որ գրքերի մի խմբաքանակ է նվիրելու ՀՊՄՀ գիտական գրադարանին: Եվ սպասեցնել չտվեց՝ 41 անուն գրքերն այսօր ստացվել են:
Խիստ արժեքավոր նվիրատվություն է, քանի որ ուղարկված գրքերի 80 տոկոսը տպագրված է Լոս-Անջելեսում, և մեծ հավանականությամբ երբևէ չէինք կարող ունենալ, եթե չլիներ այս նվիրատվությունը:
Գրքերից երկուսի՝ ՛՛Հայոց լեզու՛՛ և Հովհաննես Շիրազի ՛՛Հայոց դանթեականը՛՛ /տպագրված 2012 թվականին/ կազմողը հենց ինքը նվիրատուն Է՝ Հովսեփ Նալբանդյանը:
Արժեքավոր են Կարո Պետրոսյանի ՛՛Հայաստանեայց եկեղեցվոյ տօներ եւ ազգային աւանդութիւններ՛՛ /2011 թ./ գիրքը և Եփրեմ արքեպիսկոպոս Թապագյանի կազմած ՛՛Շարական՛՛ հատորը /2011 թ., ավելի քան 1000 էջ/:
Մասնագետների համար աղբյուրային արժեք ունեն Դավիթ Բեկի ՛՛Ընտիր պատմություն՛՛ /1988 թ./ և Արմեն Տոնոյանի խմբագրած ՛՛Հերոսամարտներ-արդարահատոյց՛՛ /1985 թ./ գրքերը:
Կան նաև գեղարվեստական գրքեր: Դրանցից նշենք Վահրամ Հաճյանի ՛՛Ադամամութ՛՛ /1995 թ./ և ՛՛Գնչուհին ճիշտ էր գուշակել՛՛ /2000 թ./ Ա և Բ հատորները:
Ուրախալի նորություն էին ՀՊՄՀ մանկավարժության ֆակուլտետի շրջանավարտ Վիկտորիա Սանասարյանի գրքերը: Նա ներկայումս բնակվում է Լոս-Անջելեսում: Այսուհետ գրադարանում կլինեն նրա ՛՛Հուսո պաստառ՛՛ /1995 թ./, ՛՛Խաչ հանված հավատ՛՛ /1997 թ./, ՛՛Անդունդի եզրին՛՛ /2000 թ./, ՛՛Երբ գունատ էին լուսաբացերը՛՛ /2000 թ./, ՛՛Հայի գենը անմեռ է՛՛ /2009 թ./, ՛՛A piece of hope'' /2011 թ./ գրքերը:
Հովսեփ Նալբանդյանի նվիրատվությունը արժեքավոր է և արժանի է դրվատանքի:
Սեփական լրատվություն


Просмотров: 1082 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/179
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz