Կիրակի, 19.11.2017, 18:57
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 12381
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Փետրվար » 14 » ԱՐԴՅՈՒՆՔ
08:22
ԱՐԴՅՈՒՆՔ

6-ՐԴ ԱՆԳԱՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2015» գրքույկը: 
Այստեղ ի մի են բերված հանրապետության գրադարանային համակարգի (թե հանրային, թե բուհական) 2015 թվականի աշխատանքային վիճակագրական տվյաները:
Մանրամասնորեն ներկայացված են պետական համակարգի 17 բուհական գրադարաններ, որոնց թվում նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը:
Հուրախությամբ պետք է արձանագրել, որ
Մանկավարժականի գիտական գրադարանը 6-րդ անգամ անընդմեջ գրադարանային հիմնական ցուցանիշներով բուհական և հասարակական գրադարանների համակարգում առաջինն է
2015 թվականին գրադարանն ունեցել է 21313 ընթերցող, 1.328.338 հաճախում, 3.825.198 տպագիր նյութի /գիրք, ամսագիր, հանդես, թերթ/ շրջանառություն-տացք: Տարվա միջին ծանրաբեռնվածությամբ յուրաքանչյուր ընթերցող գրադարանից օգտվե է 62 անգամ /նախորդ տարվա 56 դիմաց/ և օգտագործել է 179 տպագիր նյութ /նախորդ տարվա 146-ի դիմաց/: Տարվա ընթացքում գրադարանն իր գրքային պաշարը հարստացրել է 10883 միավոր նոր ուսումնական ձեռնարկներով և ամենաժամանակակից հայկական և արտասահմանյան գրականությամբ /նախորդ տարվա 7778-ի դիմաց/: Բացի թղթային տպագիր նյութերից գրադարանը իր համակարգչային բազայի օգնությամբ հնարավորություն է տվել ընթերցող ուսանողների, դասախոսների գրել և սեփական հասցեին փոխանցել 1.599.821 միավոր ռեֆերատ, կուրսային աշխատանք, մագիստրոսական թեզ, թղթապանակ /նախորդ տարվա 950.000-ի դիմաց/: 
Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի ցուցանիշները հիմնական մրցակից Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանի ընթերցողների ցուցանիշը գերազանցում են 3069-ով. հաճաումը՝ 2,9 անգամ, տացքը՝ 2 անգամ:
Գրադարանային ցուցանիշներով Մանկավարժականի գիտական գրադարանը առաջինն է նաև հանրապետության հասարակական գրադարանների համակարգում:
Ընթերցողների թվով զիջում է միայն Ազգային գրադարանին, սակայն 5 անգամ գերազանցում է վերջինիս հաճախումների թվով /Ազգային գրադարանի 2015 թ-ի հաճախումներն ընդամենը 262.513 են/, 2,4 անգամ տացքի թվով: Հասարակական մյուս գրադարանների՝ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի, Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի վիճակագրական տվյաներն ավելի ցածր են: 
Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի հաջողությունները համալսարանի ղեկավարության արդյունավետ ղեկավարման և կոլեկտիվի նվիրված աշխատանքի արդյունք են ինչպես նաև գրադարանում իրականացվող ու տպագիր նյութի պրոպագանդմանը նվիրված միջոցառումները /ամենամյա լավագույն ընթերցող միջոցառում և նույնանուն գրքույկի հրատարակում, «Չորեքշաբթի» գրական ակումբի ամենշաբաթյա հանդիպում և«Չորեքշաբթի» գրական ժողովածուի հրատարակություն, երկարացված աշատակարգ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիների սպասարկում/:

Աննա Մարտիրոսյան
ընթերցասրահների բաժնի վարիչ

Просмотров: 320 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz