Ուրբաթ, 29.03.2024, 04:34
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2015 » Սեպտեմբեր » 22 » ԱՐՑԱԽՅԱՆ
08:07
ԱՐՑԱԽՅԱՆ

Շնորհավոր Անկախությանդ 24-ամյակը, Հայաստան
ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ

ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհուրդը «Պատմության և մշակույթի էջեր» ծրագրի շրջանակներում Արցախի անկախության /Սեպտեմբերի 2/ և Հայաստանի անկախության Սեպտեմբերի 21/ տարեդարձերի առթիվ սեպտեմբերի 12-14-ը, հասարակական խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի գլխավորությամբ իրականացրեց գիտնականների, մշակութային գործիչների մի մեծ խմբի այցելություն Արցախի զորամասեր:

Այսօրինակ այցելություններ իրականացվում են 2010 թվականից սկսյալ և խիստ կարևոր, դրական ազդեցություն են ունենում Հայաստանի ու Արցախի զորամասերում ծառայող զինվորների հայրենասիրական դաստիարակության գործում:

Մշակութային արշավի մասնակիցներ էին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, նույն ինստիտուտի աշխատակիցներ, դոկտոր-պրոֆեսորներ Էդվարդ Դանիելյանը, Աշոտ Հայրունին, Վահան Մելիքյանը, Ռուբեն Սահակյանը, պատմական գիտությունների թեկնածուներ, պատմության ինստիտուտի փոխտնօրեն Կարեն Խաչատրյանը, Արմենուհի Ղամբարյանը, Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան, դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, նույն համալսարանից դոկտոր-պրոֆեսորներ Դավիթ Գասպարյանը, Գևորգ Ստեփանյանը, հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողներ, դոկտոր-պրոֆեսորներ Համլետ Պետրոսյանը, Թամար Հայրապետյանը, գիտության թեկնածուներ Մհեր Նավոյանը, Մխիթար Գաբրիելյանը, Տարոն Սիմոնյանը, մշակույթի վաստակավոր գործիչներ Գագիկ Գինոսյանը, Արգամ Այվազյանը, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի պատվավոր դոկտոր Ռուբեն Գալաչյանը, հասարակական խորհրդի անդամ, «Հայ ասպետ» հիմնադրամի տնօրեն Կարին Տոնոյանը:

Դասախոսական խմբում բավականին մեծ էր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ներկայացուցիչների թիվը: Այստեղ էին համալսարանի ամբիոնի վարիչ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Մանասյանը, մանկավարժական գիտությունների թեկնածուներ Հակոբ Թադևոսյանը /հասարակական խորհրդի անդամ/, համալսարանի ուսխորհրդի նակին նախագահ Վոլոդյա Գասպարյանը, դեկանի նախկին տեղակալ-նկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանը, գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը: Եթե հաշվի առնենք, որ դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Սահակյանը և մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը Մանկավարժական համալսարանի շրջանավարտներ են, մասնակցությունն առավել ծանրակշիռ կլինի:

Արցախում ևս սպասում էին դասախոսական խմբի այցին:

Հենց առաջին օրը խմբի մասնակիցներին ընդունեց Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց սահմանային իրավիճակը և պատասխանեց մտավորականներին հետաքրքրող բազմաթիվ հարցերի:

Հաջորդ օրը խմբի անդամները Պաշտպանության բանակի շտաբի բակից մեկնեցին բոլոր զորամասեր և դասախոսություններով հանդես եկան զինվորների առջև:

Նույն օրվա երեկոյան դասախոսական կազմի անդամների համար կազմակերպվեց մշակութային այց Գանձասարի վանական համալիր: Ճանապարհին 1992 թվականի հունիսյան ծանր օրերի մասին պատմեց «Մահապարտների» գումարտակի հետ այսկողմյան ահեղ մարտերի մասնակից Գագիկ Գինոսյանը: Եկեղեցու բակում խմբի անդամներին սիրով ողջունեցին հոգևոր ծառայողները և եկեղեցում պահպանիչ աղոթքի խոսք ուղղեցին առ Աստված:

Գանձասարի ճանապարհին կազմակերպվեց այցելություն Նիկոլ Դումանի հայրենի գյուղի տուն-թանգարան: Շատերի համար այս այցն առաջինն էր և ըմբոշխնեցին հայ ականավոր հեղափոխական գործիչ, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի մեծագույն տեսաբանի և գործնական հեղափոխականի հայրենի տան միջավայրը: Պարզվեց, որ այստեղ է ծնվել ու մեծացել Նիկոլ Դումանի գործընկեր, Խանասորի արշավանքի հրամանատար Վարդան Սարգիս/ Մեհրաբյանը: Զարմանալիորեն երկու հեղափոխականների թանգարան-համալիրը մշտապես այցելուներով ապրող կառույց է: Այդ օրն էլ այնտեղ էին Մարտակերտի գյուղերից մեկի դպրոցականներն ու ուսուցիչներ, որոնց հետ խմբի անդամները և զրուցեցին, և լուսանկարվեցին:

Այցի կարևոր միջոցառումներից մեկը՝ հանդիպումը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ տեղի ունեցավ սեպտեմբերի 14-ին, Արաքսի ափին կառուցված Արաքսավան ավանում: Այստեղ Նախագահը ընդունեց մշակույթի գործիչներին և համառոտ ներկայացրեց նոր ավանի կառուցման գաղափարը: Արցախի փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանգամանորեն ներկայացրեց Արաքսավան բնակավայրի առկա վիճակը և տեսլականը, պատասխանեց բազմաթիվ հարցերի, որոնք վերաբերում էին ոչ միայն Արաքսավանին, այլ նաև ու առավել Արցախի ապագային:

Այնուհետև Նախագահը զրուցեց խմբի անդամների հետ: Տիգրան ՊետրոսՅանցը նրան նվիրեց իր «1100 հայզագի գեներալներ և ծովակալներ» գրքի անգլերեն տարբերակը, Համլետ Պետրոսյանը՝ «Խաչքարեր» գրքի հայերեն, ռուսերեն, անգլերեն տարբերակները, Ռուբեն Սահակյանը՝ Հայաստանի Առաջին Հանրապետության ոստիկանության մասին գիրքը, նկարիչ Արմեն Լոռենց Հարությունյանը՝ ծաղիկներով կտավ, Ռուբեն Գալաչյանի նկարազարդումով օրացույցներ՝ Արցախի գրադարանների համար:

Մշակութային դեսանտի մասնակիցները բազում տպավորություններով վերադարձան Երևան:

Տիգրան ՊետրոսՅանց
«ԶՈՐԱՎԱՐ» հիմնադրամի տնօրեն

Просмотров: 1016 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Raunwq  
0
order atorvastatin 20mg for sale <a href="https://lipiws.top/">purchase lipitor</a> lipitor where to buy

1 Tobxgv  
0
purchase lipitor pill <a href="https://lipiws.top/">lipitor pills</a> buy atorvastatin generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2015  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz