Կիրակի, 17.12.2017, 05:13
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 15612
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2017 » Նոյեմբեր » 17 » ԱՐԱՐՈՒՄ
09:30
ԱՐԱՐՈՒՄ

Վարպետաց դաս
ԱՐԹՈՒՐ ՕՇԱԿԱՆՑՈՒ ՆԿԱՐՆԵՐԸ ԾՆՎԵՑԻՆ 
ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ

Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցի և Համալսարանի գեղարվեստական կրթության ֆակուլտետի դեկան, արվեստագիտության դոկտոր Արա Հակոբյանի նախաձեռնությամբ ֆակուլտետում հյուրընկալվեց նույն ֆակուլտետի նկարչական բաժնի 1976 թ-ի շրջանավարտ, լոնդոնաբնակ հայտնի նկարիչ Արթուր Օշականցին:
Գեղարվեստական կրթության ֆակուլտետի մեծ սրահում կազմակերպվեց հանդիպում-վարպետաց դաս նկարչական բաժնի բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար:
Հարյուրից ավելի ուսանողներին և հյուրերին ողջունեց ֆակուլտետի դեկան Արա Հակոբյանը
Արթուր Օշականցի մարդուն-ստեղծագործողին ներկայացրեց Տիգրան ՊետրոսՅանցը:
Իր, իր ստեղծագործական ճանապարհի, ստեղծագործական փուլերի, ստեղծագործելու տեխնիկայի մասին համառոտ խոսեց Արթուր Օշականցին:
Այնուհետև ներկաների համար գործնական տեսանելիության պայմաններում նա սկսեց միաժամանակ ստեղծագործել երեք կտավների վրա: Այն ինչ կատարվում էր այդ պահին սրահում, ոչ միայն ստեղծագործական երկունք էր, այլ նաև գույների հետ իրական կախարդի խաղ: Ստեղծագործության ամբողջ ընթացքում նա նաև բացատրում էր իր գործողությունները և երևակայությունում ստեղծվող պատկերները, որ իրականացնում էր կտավի վրա: Նկարիչը տարերքի մեջ էր և ընդամենը մեկ ժամում ստեղծեց երեք նկարահենք /իր խոսքով դրանք դեռ ավարտուն չէին/:
Աշխատանքի ավարտից հետո Արթուր Օշականցին պատասխանեց ուսանողների և դասախոսների բազմաթիվ հարցերի:

Սյուզաննա ԱռաքելՅան
Լուսանկարները՝ հեղինակի

Նկարները տես՝ https://www.facebook.com/photo.php?fbid=1452661661507523&set=pcb.1452667724840250&type=3&theater

Просмотров: 265 | Добавил: Mankavarj | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Նոյեմբեր 2017  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2017 Хостинг от uCoz