Ուրբաթ, 29.03.2024, 04:42
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2010 » Հոկտեմբեր » 6 » ԱՌԱՋԻՆ ԿՈՒՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
10:42
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՐՍԵՑԻՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ
 
05.10.2010 թ.
 
     Շուրջ 40-ամյա ավանդության համաձայն ՀՊՄՀ առաջին կուրս ընդունված ուսանողները Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում հանդիսավոր արարողության ժամանակ երդվեցին:
     Ուսանողներին շնորհավորեց և Վեհափառ Հայրապետի օրհնության խոսքը փոխանցեց Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը: Շնորհավորական խոսք ասացին ՀՊՄՀ շրջանավարտ, ՀՊՄՀ ուսխորհրդի նախկին նախագահ, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը, ՀՊՄՀ ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը, դոկտոր-պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանը:
     ՀՊՄՀ ռեկտոր Ռ.Միրզախանյանը ասաց. ,,Մեծ ուրախության օր է այսօր: Մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի անունը կրող համալսարանական ընտանիքն ավելացել է 1440 անդամներով: Լինենք հպարտ և պատասխանատու այն մեծ գործերի համար, որոնք սպասում են մեզ, քանզի մեր համատեղ աշխատանքի հաջողությամբ է պայմանավորված վաղվա ազգային դպրոցի հաջողությունը: Ազգային դպրոցի հաջողությունները պայմանավորված են կրթության հանդեպ ձեր ջանասիրությամբ և այն գործերով, որի համար այսօրվանից պատասխանատվություն եք կրում,,:
     Ուսանողներին շնորհավորեց և երաժշտական կատարումով հանդես եկավ Հայաստանի ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանը:
     Երդման արարողությունից հետո առաջին կուրսեցիները ծանոթացան մեծ լուսավորչի տուն-թանգարանի նյութերին:
 
  Սեփական լրատվություն
Просмотров: 1856 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/198
Всего комментариев: 1
1 Xwdcie  
0
oral lipitor 20mg <a href="https://lipiws.top/">purchase atorvastatin generic</a> buy lipitor generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2010  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz