Ուրբաթ, 29.03.2024, 11:50
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2012 » Հոկտեմբեր » 20 » ԱՌԱՋԻՆ ԿՈՒՍԵՑԻՆԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ
12:51
ԱՌԱՋԻՆ ԿՈՒՍԵՑԻՆԵՐԻ ԵՐԴՈՒՄԸ
Երդվում եմ, Ուսուցչապե'տ

19.10.2012

Ապագա մանկավարժ Վարդուշ Ղազարյանը մանկավարժի ընտանքից է:Նրա համար մեծ պատիվ է Մանկավարժական համալսարանի ուսանող լինելը: Ասում է, որ այլ մասնագիտություն ընտրելու մասին չի էլ մտածել: Հուզված է. հենց նրան է վստահված  ներկայացնել առաջին կուրսեցու երդումը:  

«Երդվում եմ, Ուսուցչապե'տ, քո անունը կրող դպրության շեմից ներս մտնելուց առաջ ունկնդիր լինել դարերի կանչին,պահապանը դառնալ հայոց գիրուգրի: Այսօր մենք հայոց վերքի և արդար ընդվզումի մեծ երգչիդ եկել ենք ասելու,որ մենք նորածնվել ու ապրում ենք կրկին»: 

Ավանդույթի համաձայն` ամեն տարի Քանաքեռում գտնվող Մեծ Լուսավորիչ  Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում Մանկավարժական համալսարանի առաջին կուրսերի ուսանողներն հենց այսպես են երդվում` հավատարիմ  մնալ այն կոչմանը, որին կամովի են հավատարմագրվել:  

Այս տարի շուրջ 1000 ուսանող զինվորագրվեց այն մեծ բանակին, որի առաջին ուսուցիչը եղել է Մեսրոպ Մաշտոցը և որի վեհ գաղափարներով մեր նախնիները հանուն լուսավոր ապագայի պայքարել են խավարամտության դեմ:

Երդմնառության արարողությունը սկսվեց  Տերունական աղոթքով, ապա Երևանի պետական համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետի դեկան, Գերաշնորհ Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը ներկաներին փոխանցեց Ամեն Հայոց կաթողիկոս, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդի օրհնանքը:

Դիմելով առաջին կուրսեցիներին`  Սրբազանը  նրանց  հորդորեց լինել հայ դպրության լավագույն մշակներն ու ժառանգները. «Դուք այսօր ուխտ պետք է անեք` դառնալով կրթության գործի մեր  զինվորները: Երկրում թևածող  օտարածին հովերը փորձում են մեր ժառանգներին պոկել իրենց արմատներից: Այսօրվա մանկավարժն իր  ուսերին ծանր խաչ է կրում. նա  պետք է կրթի մի սերունդ, որը կկարողանա դիմակայել այդ քամիներին»: 

Համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, բարի երթ մաղթելով ուսանողներին, ասաց. «Մեր ժողովուրդը, հավերժացնելով Խաչատուր Աբովյանի հիշատակը, նրա անունով կոչեց  բազում քաղաքներ, գյուղեր, կրթական հաստատություններ: Կարծում եմ ամենամեծ խորհուրդը Հայկական պետական մանկավարժական համալսարանը մեծագույն մանկավարժի, մեծ լուսավորչի անունով կոչելն է: Սա ևս մեկ անգամ ընդգծում է, որ  մեր համատեղ  աշխատանքից է մեծապես կախված ազգային դպրոցի վաղը, ժողովրդի ապագան»: 

Ապագա մանկավարժներին ողջունեցին  և իրենց շնորհավորանքի խոսքը հղեցին նաև Դաշնային պետական գիտական հաստատության Ռուսական կրթական ակադեմիայի «Շտկողական մանկավարժության ինստիտուտ»-ի տնօրեն Նիկոլայ Մալոֆեևը, Մանկավարժական համալսարանի Երաժշտության ամբիոնի վարիչ Արա Գևորգյանը և Ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը

Մանկավարժական համալսարանի օտարեկրյա գործընկեր  Նիկոլայ Մալոֆեևն իր ուրախությունը հայտնեց հայկական մշակույթի կենտրոններից մեկում լինելու և այս արարողության մասնակցելու համար: Ակադեմիկոսը վստահ է` հզոր Հայաստան ունենալու  և վաղվա  ապագան լուսավորելու համար   մեծապես պատասխանատու է հենց այսօրվա մանկավարժը:

Երդմնառության հանդիսավոր արարողությանը հաջորդեց օրվա առթիվ կազմակերպված տոնական համերգը:



http://armspu.am/news/n/1227/ln/am

Просмотров: 1006 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/119
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Հոկտեմբեր 2012  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz