Երեքշաբթի, 23.04.2024, 16:20
Ցանկ
Հարցումներ
Որ ԲՈՒՀի ուսանող եք(եղել)
Всего ответов: 16523
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Փետրվար » 23 » ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
13:48
ԱՆԴՐԱՆԻԿ ԶՈՐԱՎԱՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ
ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ



Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում շարունակական աշխատանք է տարվում հայրենասիրական դաստիարակության ուղղությամբ:
Ներկայացվում են հայ ժողովր
դի կյանքում դարակազմիկ անձերի կենսագրությունները, պրոպագանդվում են նրանց նվիրված գրքերը:
Հերթական ցուցադրությունը նվիրված է ֆիդայական շարժման վերջին առաջնորդ Անդրանիկ Զորավարին:
՛՛Անդրանիկ Զորավար. 25.02.1865՛՛ ցուցահանդեսում ներկայացված են Հրաչիկ Սիմոնյանի ՛՛Անդրանիկի ժամանակը՛՛ երկհատորյակը, Համբարձում Կարապետյանի ՛՛Անդրանիկ՛՛ եռահատորյակը, Ծատուր Աղայանի ՛՛Անդրանիկը և իր ժամանակը՛՛ /ռուսերեն/, Գեղամ Ղարիբջանյանի ՛՛Ժողովրդական հերոս Անդրանիկ՛՛ /ռուսերեն/ և այլ մենագրություններ: Ներկայացված են Հայաստանի Հանրագիտարանի 13, 4, 2 հատորանոց հրատարակությունների, Տիգրան ՊետրոսՅանցի ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ՛՛, ՛՛200 հայ զորավարներ՛՛ հանրագիտարանների Անդրանիկ Օզանյանին նվիրված հոդվածները: Ցուցադրության են դրված Անդրանիկ Զորավարի ՛՛Մարտական հրահանգներ՛՛, ՛՛Առաքելոց վանքի կռիվը՛՛ գրքերը:




Ցուցահանդեսի կարևորագույն տարրերից են 1916 թ-ի փետրվարի 26-ին Թիֆլիսից Անդրանիկ Զորավարին գրված ՀՅԴ կուսակցության հայտնի գործիչ Խաչատուր Կարճիկյանի նամակի բնագիրը, հայ մեծագույն հայրենասեր-բանաստեղծ Հովհաննես Շիրազի 1962 թ-ին գրած ՛՛Ելավ Անդրանիկ...՛՛ բառերով սկսվող և 1963 թ-ին գրած ՛՛Անդրանիկի սուրը՛՛ բանաստեղծությունների բնագրերը, 1962 թ-ին Անդրանիկի մասին հայ մեծագույն գեղանկարիչ Մարտիրոս Սարյանի կարծիքի բնագիրը /պատկանում են Տիգրան ՊետրոսՅանցին/:


Աննա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՊՄՀ գիտական գրադարանի ավագ գրադարանավար

ՀԳ. Մի փոքրիկ հուշ հայ ազգի երկու մեծերի մասին: Ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի հարկի տակ քեֆի սեղան է: Հյուրերից մեկը Անդրանիկ Զորավարն է: Մեծ բանաստեղծը բաժակ է բարձրացնում ի պատիվ Անդրանիկի և ասում. ՛՛20 տարի առաջ Հայաստանում կար երկու հայտնի բան՝ Խրիմյան Հայրիկը և իմ ՛՛Շունն ու կատուն՛՛: Անցել է 20 տարի և Հայաստանում դարձյալ կա երկու հայտնի բան՝ Անդրանիկը և իմ ՛՛Շունն ու կատուն՛՛: Խմենք այդ հայտնիներից մեկի՝ Անդրանիկի կենացը: Անդրանիկը ցնծության մեջ է և ձայն առնելով՝ ասում է. ՛՛Կանցնեն տարիներ, չեն լինի ոչ Թումանյանը, ոչ Անդրանիկը, կմնա միայն Հովհաննես Թումանյանի ՛՛Շունն ու կատուն՛՛, խմենք ՛՛Շունն ու կատուն՛՛ գրողի կենացը:




Անդրանիկ Օզանեանի Նուիրուած Ցուցադրութիւն՝ Մանկավարժական Համալսարանին Մէջ


Խաչատուր Աբովեանի անուան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Գիտական գրադարանի այցելուները Փետրուար 21-էն սկսեալ` ամբողջ մէկ շաբաթ ականատես պիտի ըլլան յոբելինական հերթական ցուցադրութեան: Զօրավար Անդրանիկի ծննդեան տարեդարձին ընդառաջ` համալսարանի ցուցափեղկերուն մէջ յայտնուած են բազմաթիւ գիրքեր, մենագրութիւններ, տարբեր տարիներու հրատարակութիւններ: Այս մասին կը հաղորդէ Armenpress.am-ը՝ վկայակոչելով ՀՊՄՀ պաշտօնական կայքը:

Ցուցահանդէսի կարեւորագոյն մասը կը կազմեն 1916 թուականի Փետրուար 26-ին ՀՅԴ կուսակցութեան յայտնի գործիչ Խաչատուր Կարճիկեանի` Թիֆլիսէն զօրավար Անդրանիկին գրուած նամակի բնագիրը, բանաստեղծ Յովհաննէս Շիրազի` "Ելաւ Անդրանիկ…” եւ "Անդրանիկի սուրը” բանաստեղծութիւններու, ինչպէս նաեւ Անդրանիկի մասին հայ մեծանուն գեղանկարիչ Մարտիրոս Սարեանի կարծիքի բնագիրները:

Գրադարանի տնօրէն Տիգրան Պետրոսեանցի կարծիքով` նման ցուցադրութիւնները կարեւոր են երիտասարդներու` յատկապէս ապագայ մանկավարժներու համար. "Վաղուայ սերունդներին կրթող մանկավարժները պէտք է յստակ իմանան իրենց անկախութիւնն ու պատմութիւնը կերտող ազգային գործիչներին. դա հայրենասիրութեամբ դաստիարակուելու արդիւնաւէտ միջոց է”,- ըսած է ան:

Գրադարանի տնօրէնը նկատած է, որ թէեւ ցուցադրութեան առաջին օրն է, սակայն այցելուներու պակաս չզգացուիր:

Անդրանիկ Թորոսի Օզանեան ծնած է 1865 թուականի Փետրուար 25-ին, Արեւմտեան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքին մէջ:


http://www.yerakouyn.com


http://armenpress.am

Просмотров: 1147 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 1
1 Yegekz  
0
cost atorvastatin 80mg <a href="https://lipiws.top/">buy atorvastatin without prescription</a> atorvastatin 80mg pills

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz