Ուրբաթ, 29.03.2024, 14:24
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2013 » Փետրվար » 19 » ԱՂԱՎՆԱՁՈՐՅԱՆ ՀՈՒՇ
16:39
ԱՂԱՎՆԱՁՈՐՅԱՆ ՀՈՒՇ

ՊԱՐԳԵՎ՝ ԳԻՐՔ ԿԱՐԴԱԼՈՒ ՀԱՄԱՐ

Երբեք մտքովս չէր անցնի, որ դասերին պատրաստվելու, գիրք կարդալու համար կարժանանամ լավագույն ընթերցողի կոչման:
Հաճախում էի բուհի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահ: Եվ անցած տարվա տարեվերջին իմացա, որ ամփոփվել են տարվա արդյունքները և այլ ֆակուլտետների լավ ընթերցողների թվում ես էլ դարձել եմ ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի լավագույն ընթերցող: Դեկտեմբերի 22-ին տեղի ունեցավ արդյունքների ամփոփումը և ես, մյուսների թվում, ստացա վկայական, նվեր-գրքեր և բազում շնորհավորանքներ:
Անցավ որոշ ժամանակ և զանգ ստացա ու ինձ ասացին, որ ՀՊՄՀ ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի հրամանով, որպես պարգևատրում, այլ ուսանողների հետ մեկնելու եմ Աղավնաձորի մարզաբազա՝ հանգստանալու:
Փետրվարի 4-ին համալսարանից ուղևորվեցինք Աղավնաձոր:
Հետաքրքիր ու բովանդակալից օրեր էին, հագեցած մարզական խաղերով, հումորային ծրագրերով, ֆիլմերի դիտումներով, ծննդյան օրերի նշումներով, ծանոթություններով:
Լավագույնս անցան շաշկու, շախմատի, սեղանի թենիսի, նարդու, բիլիարդի մրցումները: Ես մասնակցեցի շաշկու առաջնությանը և գրավեցի 2-րդ տեղը և արժանացա պատվոգրի:
Համալսարանի տաս ֆակուլտետների ուսանողներով և լավագույն ընթերցողների տասնյակով ապրեցինք մեր ուսանողական կյանքի լավագույն օրերը Աղավնաձորում:
Փետրվարի 8-ին վերադարձանք Երևան:
Տխրեցինք, որ բաժանվում էինք նոր ընկերներից, բայց ուրախ էինք, որ մեզ կոլեկտիվ հանգստի նման հնարավորություն էր ընձեռվել:
Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի ղեկավարությանը իմ և մյուս 12 լավագույն ընթերցողների կողմից նման բարձրակարգ հանգիստ կազմակերպելու համար:


Անի Այվազյան
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի
աշխարհագրության բաժնի 2-րդ կուրսի ուսանող


Просмотров: 1021 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/57
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2013  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz