Շաբաթ, 20.04.2024, 14:52
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2011 » Սեպտեմբեր » 14 » Ա Ր Խ Ի Վ http://www.a1plus.am/am/politics/2011/04/7/andranik-mihranyan
09:59
Ա Ր Խ Ի Վ http://www.a1plus.am/am/politics/2011/04/7/andranik-mihranyan


ԱՆԴՐԱՆԻԿ ՄԻՀՐԱՆՅԱՆԸ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 7-ին Ժողովրդավարության եւ համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքի մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Միհրանյանը Մանկավարժական համալսարանում դասախոսություն կարդաց մահմեդական աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող արյունալի հեղափոխությունների մասին եւ անդրադարձավ դրանց ազդեցությանը հետխորհրդային երկրների վրա: Մինչ այդ, սակայն, համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նրան շնորհեց ՀՊՄՀ-ի պատվավոր դոկտորի կոչում, եւ Միհրանյանը դասախոսությունը կարդաց դոկտորի թիկնոցն ուսերին:

Միհրանյանի գնահատմամբ, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ Հայաստանի վրա, քանի որ ամեն առանձին վերցրած երկրում հեղափոխության բռնկման շարժառիթները շատ տարբեր են: Բայց նա ընդգծեց, որ բոլոր այդ երկրներում կար մեկ ընդհանրացնող բան, իշխանության ղեկին գտնվող անձը ղեկավարում էր երկիրը 20,30, անգամ 40 տարի եւ այդ ընթացքում մաքրում էր իր շրջապատը, հետեւաբար ցիրկուլյացիայի հնարավորություն չէր մնում:

«Մեր երկրում նման բան չկա»,-նկատեց Միհրանյանն ու ավելացրեց, որ մյուս վտանգավոր գործոնն էլ մեր երկրում բացակայում է` միջկրոնական, միջազգային բախումները. «Նաեւ մարդկային ավելցուկային ռեսուրսը, որ այնտեղ կայծի դեր խաղաց, մեզ մոտ ավելին, այսօր դեմոգրաֆիական առումով ծանր վիճակ է, ազգը չի վերարտադրվում, սոցիալական լուրջ խնդիրներ կան, բայց դրանց լուծումը պետք է տրվի շատ հանգիստ»:

Նա գտնում է, որ իշխանափոխություն մեր երկրում հնարավոր չէ, քանի որ իշխանական էլիտան միասնական է, իսկ հեղափոխական իրավիճակներ ստեղծվում են միայն այն ժամանակ, երբ իշխանության ներսում համախմբում չկա, եւ դրան էլ գումարվում է փողոցի գործոնը: Նա ընդհանրապես կարծում է, որ ամենավտանգավոր եւ անթույլատրելի բանը փողոցի միջոցով իշխանափոխություն իրականացնելն է, քանի որ փողոցը ոչ մի լավ բանի չի բերում, որովհետեւի հիմնականում առաջին շարքերում «փողոց խուժանն է, որի համար ոչ կարգ կա, ոչ օրենք, ոչ բարոյականություն, դրա համար էմոցիաներն ու անասնական բնազդներն են գերակշռում»:

«Այսպես առաջին հերթին դու ես խախտում դեմոկրատիայի հիմքերը, իշխանափոխությունը պետք էիրականացնել ընտրությունների միջոցով»,-ասաց Անդրանիկ Միհրանյանը: Բայց 43 տարի ՀՀ-ում չբնակվող քաղաքագետը չպարզաբանեց` ինչ անել այն դեպքերում, երբ ընտրությունները պերմանենտ կեղծվում են:

Հեղափոխությունների թեման Անդրանիկ Միհրանյանն ավարտեց 19-րդ դարի մի ասացվածքով, որ բռնություններով արված իշխանափոխության արդյունքները շատ ավելի վատն են լինում, քան իշխանափոխության առիթ դարձած պատճառները: Միհրանյանը հավելեց, որ Հայաստանում չկան հեղափոխության հիմքեր, բայց կա մեծ վտանգ` սառը եւ տաք պատերազմի վտանգը. «Մենք տաք պատերազմի մեջ ենք Ադրբեջանի հետ եւ սառը պատերազմի մեջ` Թուրքիայի, իսկ ներքին անկայությունը շատ վտանգավոր կարող է լինել երկրի համար»:

Նա նաեւ կարծում է, որ ՀՀ բոլոր երեք իշխանությունների մեջ Սարգսյան-Նալբանդյան զույգը տարել է ամենակատարյալ արտաքին քաղաքականությունը, որի արդյունքում ՀՀ վարկը համաշխարհային ասպարեզում բարձրացել է` սկսած հայ-թուրքական հարաբերություններով, վերջացրած Արցախի հարցով. «Համենայն դեպս ինձ Նյու-Յորքից ու Մոսկվայից այդպես է պատկերվում իրավիճակը»,-եզրափակեց իր խոսքը մի քանի օր Երեւանում գտնվող Անդրանիկ Միհրանյանը:





http://www.armtown.com/news/am/zam/20110407/15598/    ԿԱՅՔԻՑ

Ա. ՄԻՀՐԱՆՅԱՆԸ ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆԻՆ ԴԱՍԵՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏՐԱՏԵԳՆԵՐԻ ԴԱՍԻՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

  • article's photo
    Քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը այսօր Խաչատուր Աբովյանի անվան Երևանի պետական մանկավարժական համալսարանում իր դասախոսության ժամանակ նկատեց, որ Աբովյանին կարելի է դասել միջազգային հարաբերությունների ստրատեգների դասակարգին, որովհետև հենց նա է ձևակերպել այն վեկտորը, որը հարյուրավոր տարիների ընթացքում կլինի Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական վեկտորը. «Հայ-ռուսական վեկտորն այսօր հիմնականն է, և պատահական չէ, որ Հայաստանը գտնվում է ԱՊՀ երկրների կազմում, մասնակցում է ռազմական դաշինքին և ունի ստրատեգիական հարաբերություններ ՌԴ հետ»:

    Միհրանյանը անդրադարձավ արաբական աշխարհում կատարվող իրադարձություններին և նշեց, որ այսօր դրանք շատ կարևոր են, քանզի աշխարհի բոլոր երկրները ներքաշված են այդ իրադարձությունների մեջ:

    Քաղաքագետի գնահատմամբ, պետք չէ միանշանակ արձագանքել կատարվող իրադարձություններին, այլ պետք է գտնել դրա պատճառները: Միհրանյանի կարծիքով, ինչ տեղի է ունենում Թունիսում կամ Եգիպտոսում, ոչ մի կապ չունի Լիբիայի հետ: Բահրեյնի կամ Իրանի դեպքերը կապ չունեն Աֆղանստանի և Պակիստանի կամ Սիրիայի դեպքերի հետ: Միհրանյանը նկատեց, որ արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձություններն իրենց հիմքում ունեն սոցիալ-տնտեսական չլուծված հարցեր, միջկրոնական խնդիրներ, միջցեղական չլուծված խնդիրներ:

    Սակայն Միհրանյանը հիշեցրեց մի հայտնի ասացվածք, որտեղ նշվում է, որ բոլոր տեսակի հեղափոխությունների հետևանքները լինում են շատ ավելի ծանր, քան բոլոր պատճառները, որոնք բերել են այդ հեղափոխությանը, և որպես օրինակ բերեց այն, որ Եգիպտոսում հեղափոխությունից հետո կործանվեց շահույթի հիմնական աղբյուր տուրիզմը:

    Խոսելով ներկայիս աշխարհաքաղաքական պրոցեսներում ԱՄՆ դերի մասին` քաղաքագետը նկատեց, որ այսօր ԱՄՆ-ում ցանկանում են վերջ տալ Քլինթոնի և Քենեդու ժամանակներից եկած միակենտրոն քաղաքականությանը և արտաքին քաղաքականության բնագավառում վերաիմաստավորում է կատարվում, ինչն էլ նպաստավոր է թե՛ Եվրոպայի, թե՛ Ռուսաստանի և թե՛ մեր տարածաշրջանի համար:

Просмотров: 1178 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/70
Всего комментариев: 1
1 Dkbbzr  
0
oral atorvastatin <a href="https://lipiws.top/">lipitor 10mg brand</a> purchase atorvastatin online

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Սեպտեմբեր 2011  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz