Երեքշաբթի, 16.04.2024, 20:50
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2016 » Փետրվար » 29 » Ա Ռ Ա Ջ Ի Ն Ը
13:38
Ա Ռ Ա Ջ Ի Ն Ը

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ ԱՆԸՆԴՄԵՋ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՌԱՋԻՆԸ

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի Ազգային գրադարանը հրատարակել են «Հայաստանի գրադարանները (վիճակագրական վերլուծություն) 2014» գրքույկը: 
Այստեղ ի մի են բերված հանրապետության գրադարանային համակարգի (թե հանրային, թե բուհական) 2014 թվականի աշխատանքային վիճակագրական տվյաները:
Մանրամասնորեն ներկայացված են պետական համակարգի 17 բուհական գրադարաններ, որոնց թվում նաև Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանը:

Հուրախությամբ պետք է արձանագրել, որ Մանկավարժականի գիտական գրադարանը հինգերորդ անգամ անընդմեջ գրադարանային հիմնական ցուցանիշներով բուհական և հասարակական գրադարանների համակարգում առաջինն է: 
2014 թվականին գրադարանն ունեցել է 21287 ընթերցող, 1.201.627 հաճախում, 3.124.212 տպագիր նյութի /գիրք, ամսագիր, հանդես, թերթ/ շրջանառություն-տացք: Տարվա միջին ծանրաբեռնվածությամբ յուրաքանչյուր ընթերցող գրադարանից օգտվե է 56 անգամ և օգտագործել է 146 տպագիր նյութ: Տարվա ընթացքում գրադարանն իր գրքային պաշարը հարստացրել է 7778 միավոր նոր ուսումնական ձեռնարկներով և ամենաժամանակակից հայկական և արտասահմանյան գրականությամբ: Բացի թղթային տպագիր նյութերից գրադարանը իր համակարգչային բազայի օգնությամբ հնարավորություն է տվել ընթերցող ուսանողներին, դասախոսներին գրել և սեփական հասցեին փոխանցել 950.000 միավոր ռեֆերատ, կուրսային աշխատանք, մագիստրոսական թեզ, թղթապանակ /սա 2013 թվականի ցուցանիշը գերազանցում է 870.345-ով/: 
Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի ցուցանիշները հիմնական մրցակից Երևանի պետական համալսարանի Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գիտական գրադարանի ընթերցողների ցուցանիշը գերազանցում են 2,3 անգամ, հաճաումը՝ 6,5 անգամ, տացքը՝ 2,7 անգամ:
Գրադարանային ցուցանիշներով Մանկավարժականի գիտական գրադարանը առաջինն է նաև հանրապետության հասարակական գրադարանների համակարգում:
Ընթերցողների թվով 6000-ով զիջում է միայն Ազգային գրադարանին, սակայն 6,5 անգամ գերազանցում է վերջինիս հաճախումների թվով /Ազգային գրադարանի 2014 թ-ի հաճախումներն ընդամենը 263.146 են/, 2,1 անգամ տացքի թվով: Հասարակական մյուս գրադարանների՝ ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի հիմնարար գիտական գրադարանի, Խնկո Ապոր անվան Ազգային մանկական գրադարանի վիճակագրական տվյաներն ավելի ցածր են: 
Մանկավարժական համասարանի գիտական գրադարանի հաջողությունները մեծավ մասամբ արդյունք են համասարանի ղեկավարության կողմից գրադարանային պայմանների բարելավմանն ուղղված աշատանքները /նոր ու ժամանակակից ընթերցասրահների գործարկում ուղղակի ֆակուլտետներում, տեխնիկական ժամանակակից միջոցների համալրում/ և գրադարանում վերջին տարիներին իրականացվող ու տպագիր նյութի պրոպագանդմանը նվիրված միջոցառումները /ամենամյա լավագույն ընթերցող միջոցառում, «Չորեքշաբթի» գրական ակումբի ամենշաբաթյա աշխատանք և նույնանուն գրական ժողովածուի հրատարակություն, երկարացված աշատակարգ, շաբաթ և կիրակի օրերին քաղաքացիների սպասարկում/:

Просмотров: 963 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 2
2 Omhrel  
0
atorvastatin medication <a href="https://lipiws.top/">buy atorvastatin online</a> buy lipitor 10mg generic

1 Mqqkbu  
0
atorvastatin 40mg tablet <a href="https://lipiws.top/">buy atorvastatin 10mg generic</a> buy atorvastatin generic

Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Փետրվար 2016  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz