Հինգշաբթի, 28.03.2024, 19:30
Ցանկ
Հարցումներ
Գնահատեք մեր կայքը
Всего ответов: 13100
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » Архив материалов
ՀԵՐԹԱԿԱՆ ՛՛ՉՈՐԵՔՇԱԲԹԻՆ՛՛ ԳԻՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Ապրիլի 3-ին ՀՊՄՀ գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահի փոքր դահլիճում տեղի ունեցավ գրադարանի գրական ստուդիայի հերթական նիստը: Նիստի սկզբին գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը գրադարանի կայքում զետեղված բանաստեղծական շարքերի համար Հասմիկ Չախալյանին /Հրաշք աղջիկ/ և Հրաչյա-Ժորա Հակոբյանին, որոնց շարքերը ավելի քան երեք հարյուր դիտում էին ունեցել, պարգևատրեց ՛՛1000 հայազգի գեներալներ, ծովակալներ,, գրքերով: Բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը դասախոսություն կարդաց տաղաչափության մասին: Այնուհետև իրենց նոր ստեղծագործությունները կարդացին Մելինե Սիմոնյանը և Սերինե Հովհաննիսյանը: Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը ներկայացրեց իր ՛՛Հայաստան՛՛ բանաստեղծական շարքից մեկ տասնյակ ստեղծագործու ... Читать дальше »
Просмотров: 980 | Добавил: Mankavarj | Дата: 05.04.2013 | Комментарии (0)


ՀՊՄՀ գրական ստուդիայի հերթական նիստում /ապրիլի 3-ին, չորեքշաբթի, ժամը 14.30-ին/ բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը դասախոսություն կկարդա տաղաչափության մասին, Տիգրան ՊետրոսՅանցը կներկայացնի իր ՛՛Հայաստան՛՛ շարքը: Ինչպես նաև կամփոփվեն որոշ արդյունքներ:



ՀՊՄՀ գրական ստուդիայի երրորդ նիստից մի պահ: Ամբիոնի մոտ է Աբգար Ափինյանը: Նստած են աջից Սուսաննա Ղազարյանը, Տիգրան Պետրոսյանցը, Ժաննա Ղոչիկյանը:


Просмотров: 995 | Добавил: Mankavarj | Дата: 01.04.2013 | Комментарии (0)




Տա Թև
Տաթև Ոսկանյան

Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան
Անբացատրելի, անմեկնելի տխրություն, որ անուն, սեռ, տարիք չունի... Իմ տխրությունն ունի միայն ԱԶԳՈՒԹՅՈՒՆ ու ԴԱՎԱՆԱՆՔ...
Չի հասկանա ինձ օտարը... միգուցե կարեկցի, բայց չի հասկանա...
Իսկ ՄԵՆՔ կարեկցանքի կարիք չունենք. մեզ պետք է ճանաչել, պետք է հասկանալ... երբ մեզ Ճանաչեն, կսկսեն իրենք իրենց ... Читать дальше »
Просмотров: 1438 | Добавил: Mankavarj | Дата: 31.03.2013 | Комментарии (2)


ԽՈՍՔ ԱԲՈՎՅԱՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ




Մեծ ոգևորությամբ ծանոթացա Մանկավարժական համալսարանի «Գրական ստուդիայի» աշխատանքներին ու ուսանող ստեղծագործողների գործերին: Իմ լավագույն բարեկամներ , գրչության նվիրյալներ Տիգրան Պետրոսյանցն ու Աբգար Ափինյանը, հիրավի, ազգանպաստ գործ են ձեռնարկել, որովհետև որքան էլ զավեշտի մեր ժամանակաշրջանում ոմանց ջանքերով խեղաթյուրվել է մեր արժեհամակարգը, ամեն դեպքում յուրաքանչյուր թե ներկա , թե ապագայի ազնիվ դպիր տաս ,քսան...հարյու՜ր զինվոր ... Читать дальше »
Просмотров: 1143 | Добавил: Mankavarj | Дата: 29.03.2013 | Комментарии (3)




Գոռ Բակումյան


Ուզում եմ փախչե˜լ, հեռանա˜լ, գնալ˜,
Քաշվել ու մնալ մի թաքույց տեղում`
աշխարհից հեռու…

Սիրտս լալիս է,
Սիրտս ճչում է …
Ինձ լսող չկա,
Ամոքող չկա
Եվ սրտիս դարման ու
շոյող չկա…

Ուզում եմ փախչե˜լ, հեռաման˜լ, գնա˜լ….

2012թ.


Ես իմ նամակը գրում եմ ու ... Читать дальше »

Просмотров: 981 | Добавил: Mankavarj | Дата: 28.03.2013 | Комментарии (0)


ՆՈՐ ՇԱՐՔ. ՍԵՐԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ 2



Սերինե Հովհաննիսյան
ՀՊՄՀ մագիստրոս

Մեր հանդիպումը պիտի ուշանար
Իրար այսքան մոտ զգալու համար,
Պիտի ուշանար, դանդաղեր, կաղար
Այս թանկությունը զգալու համար...

Այդ ուշացումից չեն ուշանում, չէ,
Չի կորչում ոչինչ այդ ուշացումից,
Ճիշտ այնպես, ինչպես չի կորչում ոչինչ
Տասն ամսեկանում լույս աշխարհ եկած
Մանկան ծնունդից...


27.03.2013


Просмотров: 950 | Добавил: Mankavarj | Дата: 28.03.2013 | Комментарии (3)


Բացվեց նոր ընթերցասրահ



27.03.2013

Այսօր Մանկավարժական համալսարանի երրորդ մասնաշենքում բացվեց ժամանակակից ընթերցասրահ, որի հանդիսավոր բացմանը ներկա էին բուհի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը, Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո» Դաշնային  գործակալության  ղեկավարի տեղակալներ, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության  դեսպանատան առաջին քարտուղարներ Մարկ Կալինինը, Իգոր Կուսո ... Читать дальше »
Просмотров: 1216 | Добавил: Mankavarj | Дата: 27.03.2013 | Комментарии (2)


ՆՈՐ ՇԱՐՔ. ԷՎԵԼԻՆԱ ՄԻՐԶՈՅԱՆ


Էվելինա Միրզոյան

Խաղում ենք խաղը երկնքից տրված,
Երկրի վրա մտքերով ցրված,
Դերասան դարձած բեմ ենք բարձրանում,
Կանոնավորված կյանքով մենք ապրում:

Մարդ կա շեղվում է, անկանոն դառնում,
Բեմում ամեն ինչ իրար է խառնում,
Դեմքերն ու դեպքերը շուտ միահյուսվում,
Դերասանն էլ այդ երբեք չի զգում:

Մարդ կա մի հունով ճանապարհ բռնում,
Առաջ է գնում ու չի վարանում,
Իր տեղն ու դերը անբիծ է կերտում,
Սխալներն անգամ շատ լավ է մարսում:

Իսկ խղճուկ մարդը ինչ է հասկանում,
Միշտ ետ է նայում, հին օրն է հիշում,
Անցյալով ապրում, առաջ չի շարժվում,
Դե փուչ այս օրն էլ վաղվա անցյալն է հիմնովին դառնում:

Կյանքը մի խաղ է բեմերով լցված,
Բազմաթիվ գույներ այնտեղ պարփակված,
Իսկ ունայնությու ... Читать дальше »
Просмотров: 993 | Добавил: Mankavarj | Дата: 24.03.2013 | Комментарии (2)


ՆՈՐ ՇԱՐՔ. ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ  2



Լիլիթ Ավագյան

Կարոտներիս հասցեն

Կարոտներիս հասցեն հայրենի տունն է,
Ուր թողել եմ ես իմ մանկությունը,
Ուր ապրել եմ պատանությունս,
Ու ծերությունս երանի անցներ՝
Հայրենի տանը:
Տարիներն այնպես, այնպես շուտ անցան,
Որ ճերմակել են անգամ մազերս,
Բայց չեմ մոռացել դեռ տատիս պատմած
Այն հեքիաթները,
Որտեղ միշտ բարին հաղթում էր չարին,
Ու հիմա արդեն պատմում եմ դրանք
Ես իմ թոռներին,
Պատմում ու հիշում, հիշում ... Читать дальше »
Просмотров: 1051 | Добавил: Mankavarj | Дата: 24.03.2013 | Комментарии (1)




Մելինե Սիմոնյան

ՀՊՄՀ գեղարվեստի ֆակուլտետի մշակութաբանության բաժին
4-րդ կուրս

Կանչ

Տարե՛ք ինձ նորից հեռո՜ւ- հեռուներ,
Տարե՛ք ինձ նորից երկինքն անեզեր,
Տարե՛ք, որ նորից ես թռչուն դառնամ
Ու միայն հեռու՜- հեռու՜ն սլանամ:

Տարե՛ք, որ նորից ես երազ դառնամ,
Տարե՛ք, որ նորից ես անէանամ,
Տարե՛ք ինձ երկինք, որ մի ամպ դառնամ
Ու իմ Մասիսի գրկում ես մ ... Читать дальше »

Просмотров: 1451 | Добавил: Mankavarj | Дата: 24.03.2013 | Комментарии (5)

« 1 2 ... 63 64 65 66 67 ... 94 95 »
Փնտրել
Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz