Շաբաթ, 20.04.2024, 14:20
Ցանկ
Հարցումներ
Օգտվում եք մեր գրադարանից
Всего ответов: 11468
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » Архив материалов

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պատմության և իրավագիտության ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները բարեկամական հարաբերություններ ունեն հանրապետության շատ դպրոցների ուսուցիչների և աշակերտների հետ: Բարեկամությունն առավել խորանում է փոխայցելությունների արդյուքում:
Ապրիլի 30-ին փոխադարձ այցելությամբ համալսարան էին եկել Երևանի Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցի 11-12-րդ դասարանների մի խումբ աշակերտներ՝ ուսուցչի ղեկավարությամբ:


Նրանք ծանոթացման կարգով եղան գիտական գրադարանի հումանիտար և պատմական գրականությունների ընթերցասրահներում:

... Читать дальше »

Просмотров: 942 | Добавил: Mankavarj | Дата: 30.04.2014 | Комментарии (0)

«ՉՈՐԵՔՇԱԲԹԻ» ԳՐԱԿԱՆ ԱԿՈՒՄԲԻ

ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՅՑԸ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Ապրիլի 29-ին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբի անդամները ևս մասնակցեցին Հայաստանի նկարիչների միությունում բացված ՀՊՄՀ գեղարվեստական կրթության ֆակուլտետի արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ Արա Հակոբյանի ստողծագործությունների առաջին անհատական ցուցահանդեսին:

Просмотров: 913 | Добавил: Mankavarj | Дата: 30.04.2014 | Комментарии (2)

ՀԱՆԴԻՊՄԱՆ ՀՅՈՒՐԸ

ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆ ԷՐ

Ապրիլի 26-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Օրվա հյուրն էր Մայր Աթոռի Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի վերակացու Արթուր Սարկավագ Արամյանը: Նա «Հայր մերով» ողջունեց հանդիպման մասնակիցներին:

Տիգրան ՊետրոսՅանցը իր խոսքում նշեց, որ ՀՊՄՀ գիտական գրադարանը Արթուր Սարկավագի հետ արդեն երեք տարվա բարեկամություն ունի և կարևորում է, որ գրական ակումբի անդամ ստեղծագործող երիտասարդների ... Читать дальше »

Просмотров: 986 | Добавил: Mankavarj | Дата: 27.04.2014 | Комментарии (2)

Հրաչյա

/''Չորեքշաբթի՛՛ գրական ակումբ/

ԴԵՊԻ ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴ

Ամեն տարի երկարում է ճանապարհը...
Ու այդ ճամփին`
Նորածիննե՜ր... նորածիննե՜ր... նորածիննե՜ր...
Ու այդ ճամփին`
Ալ կակաչնե՜ր... յասամաննե՜ր... ու մեխակնե՜ր,
Որ ճոճվում են մանուկների
Աչքերի՛... աչքերի՛.... աչքերի՜ մեջ:

Ամեն տարի շատանում են բարձունքն ի վեր
Ելնողները...
Ոտնահետքե՜ր... ոտնահետքե՜ր... ոտնահետքե՜ր...
... ելնողները,
Վիշտը սրտում, ծիծաղո՜ւմ են մահվան վրա,
... շատանում են ու քայլում են
Բարձունքն ի վե՜ր... բարձունքն ի վե՜ր.. ... Читать дальше »

Просмотров: 981 | Добавил: Mankavarj | Дата: 23.04.2014 | Комментарии (2)

ՇՆՈՐՀԱՎՈՐ, ԳՐՔԱՍԵՐՆԵՐ

Տիգրան ՊետրոսՅանց

ԳԻՐՔԸ  ՉԻ ՄԱՀԱՆԱ

Գրքի մահ են գուժում
Ամեն քայլափոխի,
Ամեն խոսքի կեսը
Գրքի մահվան բոթ է...

Գիրն է եղել Բանը
Եվ Բանը հասել է մեզ
Կավե սալի, քարի,
Մագաղաթի,
Թղթի վրա...

Բանն է իշխել երեկ,
Բանն է իշխում հիմա,
Բանն է Գերագույնը,
Որ իշխելու է միշտ
Եվ լինելու է միշտ
Գրքի էջի վրա...

Մահ մի գուժեք գրքին՝
Գիրքը չի մահանա...

... Читать дальше »

Просмотров: 1053 | Добавил: Mankavarj | Дата: 23.04.2014 | Комментарии (0)

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ. 1915 ...».
ՈԳԵԿՈՉՄԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ


Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում Հայոց ցեղասպանության 99-ամյակին ընդառաջ բացվել է «Հայոց ցեղասպանություն. 1915 ...» ոգեկոչման ցուցադրություն:
Ցուցադրության են դրվել Հայաստանում և այլուր տպագրված ավելի քան 150 հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով գիտական մենագրություններ, գեղարվեստական գրքեր, վկայություններ, հուշեր, թերթեր:
Թեմատիկ դարակով ներկայացված են պատմաբան Ստեփան Պողոսյանի Ցեղասպանության թեմային վերաբերող «Հայոց Ցեղասպանության պատմություն» գրքի երեք հատորները, «Թուրքերը թուրքերի մասին» գրքի չորս հատորները /չորրորդ հատորը անգլերեն ամփոփում է/, «Հարևաններ մոտ և հեռու» գրքի երեք հատորները, « ... Читать дальше »

Просмотров: 868 | Добавил: Mankavarj | Дата: 22.04.2014 | Комментарии (0)

ՊԱՏՎՈԳԻՐ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ

Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային գրադարանի ընթերցողների կեսից ավելին Երևան քաղաքում գործող բուհերի, քոլեջների ուսանողներ և դպրոցականներ են:
2012 թ-ին գրադարանն առաջին անգամ վիճակագրական հաշվառում է անցկացրել և պարզել, որ ընթերցող ուսանողների թվով առաջինը Երևանի պետական համալսարանն է և «Ամենակարդացող բուհ» անվանակարգով ԵՊՀ-ին պարգևատրել է պատվոգրով:
Այս տարի գրադարանի տնօրինություն ը ամփոփել է 2013 թ-ի «Ամենակարդացող բուհ» անվանակարգի արդյունքները և առաջին երեք տեղերը գրաված բուհերին պարգևատրել պատվոգրերով:
Առաջին տեղին արժանացել է Երևանի պետական համալսարանը /շուրջ 4000 ընթերցող/:
Երկրորդը Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն է շուրջ 3000 ուսա ... Читать дальше »

Просмотров: 879 | Добавил: Mankavarj | Дата: 19.04.2014 | Комментарии (0)

Համո Սահյան - 100

14.04.2014

Համո Սահյան /Հմայակ Սահակի Գրիգորյան/ (ծն. 14,04.1914, գյուղ Լոր - 17.07.1993, Երևան), բանաստեղծ։

Ծնվել է Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Լոր գյուղում։ 1927 թ-ին տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թ-ին ընդունվել և 1939 թ-ին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտը։ 1939-1941 թթ-ին եղել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրի գրական աշխատող: 1941-1945 թթ-ին մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ ծառայել է ռազմա-ծովային նավատորմում։ 1945-1951 թթ-ին եղել է Բաքվի «Կոմունիստ» (հայերեն) թերթի խմբ ... Читать дальше »

Просмотров: 2893 | Добавил: Mankavarj | Дата: 14.04.2014 | Комментарии (2)

ՀԱԳԵՑԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ապրիլի 12-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:
Հանդիպմանը մասնակցեցին Խաչատուր Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի, Երևանի պետական համալսարանի, Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, Հայկական ճարտարագիտական համալսարանի, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, ՀՀ ոստիկանության ակադեմիայի ուսանողներ, կուրսանտներ, շրջանավարտներ և դասախոսներ, ՀՊՄՀ ավագ դպրոցի, Եվրասիա վարժարանի, Երևան քաղաքի երկու այլ ավագ դպրոցների աշակերտներ:
Օրվա ծրագիրը խիստ հագեցած էր:

... Читать дальше »

Просмотров: 934 | Добавил: Mankavarj | Дата: 14.04.2014 | Комментарии (1)

ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ապրիլի 5-ին, շաբաթ օրը, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի «Չորեքշաբթի» գրական ակումբն անցկացրեց իր հերթական հանդիպումը:

Օրվա հյուրն էր Արցախյան պատերազմի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատի փոխհրամանատար, ապա՝ հրամանատար Շահե Ա Աճեմյանը:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ ստեղծագործող երիտասարդների համար շատ կարևոր է շփումը այնպիսի անձերի հետ, ովքեր մասնակից են ազգայնին ազատագրական շարժմանը, օրինակ են ծառայում և կարող են դաստիարակչական կարևոր դերակատարություն ունենալ ստեղծագործական հերոս դառնալու համար: Նա հանդ ... Читать дальше »

Просмотров: 1050 | Добавил: Mankavarj | Дата: 07.04.2014 | Комментарии (2)

« 1 2 ... 48 49 50 51 52 ... 94 95 »
Փնտրել
Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz