Ուրբաթ, 26.04.2024, 02:14
Ցանկ
Հարցումներ
Ինչ գրքեր եք նախընտրում
Всего ответов: 11369
Օնլայն-Օֆլայն

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
Մուտքի ձև
free counters
Главная » 2014 » Դեկտեմբեր » 21 » 2014–Ի ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ
17:23
2014–Ի ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԸ

«2014 թվականի լավագույն ընթերցող»
ՀԻՆԳԵՐՈՐԴ ԱՆԳԱՄ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի գիտական գրադարանի հումանիտար գրականության ընթերցասրահում հինգերորդ անգամ անցկացվեց «2014 թվականի լավագույն ընթերցող» միջոցառումը:


Գիտական գրադարանի տնօրեն Տիգրան ՊետրոսՅանցը բացելով միջոցառումը ողջունեց ներկաներին և նշեց, որ առաջին անգամ միջոցառումն անցկացվել է 2010 թ-ի դեկտեմբերին և արդեն դարձել է ավանդական: Նա ասաց, որ համալսարանի 10 ֆակուլտետներից, հենակետային և հիմնական դպրոցներից ընտրվել են ամենաընթերցասեր 11 ուսանող, 2 դպրոցական, 3 համալսարանական և 1 ոչ համալսարանական ամենակարդացված հեղինակներ: Նա նշեց, որ փոքրիկ հոբելյանի՝ հինգերորդ անգամ մրցույթ անցկացնելու առիթով ավելացվել են մի քանի նոր անվանակարգեր, այդ թվում՝ «Լավագույնը հեռակայից», «Լավագույն մագիստրոսը», «Լավագույն ընթերցողական խումբը», «300 օր ընթերցասրահում», «Ամենակարդացող ֆակուլտետը», ինչպես նաև գրադարանի մասին տարվա ընթացքում 14 անդրադարձ կատարած թերթը «Մեր բարեկամը» անվանակարգով: Նա նշեց, որ ամեն տարվա նման տպագրվել է մրցանակակիրների կենսագրությունները ներկայացնող գիրք:

Միջոցառումը «Տերունական աղոթքով» բացեց Մայր Աթոռի միաբան Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը: Նա նաև նշեց որ. «Միջոցառումն ուղղված է գրքի փառաբանմանը: Գիրքն ավելին է քան սովորական ինֆորմացիայի աղբյուրը, այն հարստություն է և իր մեջ կրում է աշխարհի գանձերը »:

Տիգրան ՊետրոսՅանցը նշեց, որ տարվա լավագույն ընթերցող է դարձել համալսարանի կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի բակալավրիատի 2-րդ կուրսի ուսանող Միշա Թադևոսյանը՝ 250-ից ավելի գրքերի ընթերցումով: Ուսանողին հաղթողի վկայական հանձնեցին ֆակուլտետի սոցիոլոգիայի և սոցիալական աշխատանք ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր Յուրի Գասպարյանը, հայրը՝ Վարուժան Թադևոսյանը և մայրը՝ Գայանե Հովսեփյանը: Գրադարանի կողմից ստացած գրքերի ծանրոցից բացի Միշան Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանի կողմից պարգևատրվեց նրա և դոկտոր-պրոֆեսոր Հրավարդ Հակոբյանի հեղինակած «Սոցիալիստական ռեալիզմը և խորհրդահայ կերպարվեստը» շքեղ հրատարակությունը, ինչպես նաև Տիգրան ՊետրոսՅանցը համալսարանի կողմից նրան նվիրեց պլանշետ: 2013 թ-ի Լավագույն ընթերցող Լիլիթ Գյուրունյանը Միշա Թադևոսյանին շնորհավորեց և նվիրեց անգլերեն լեզվով գեղարվեստակ գիրք, իսկ 2012 թ-ի հենակետային դպրոցի լավագույն ընթերցող, ներկայում՝ ՀՊՄՀ գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի նկարչական բաժնի 2-րդ կուրսի ուսանողուհի Լիանա Գիժլարյանը՝ իր յուղաներկ էտյուդը: Նույն ֆակուլտետի զինվորական հոգեբանության և մանկավարժության բաժնի 2-րդ կուրսից լավագույն ընթերցող է ճանաչվել Թեհմինե Մակոյանը: Նրան լավագույնի վկայական են հանձնում հայրը՝ Վաղարշակ Մակոյանը, մայրը՝ Կարինե Ալեքսանյանը: Լավագույն ընթերցողական խմբի ուսանողուհիներ Նարե Մուրադյանը, Գոհար Նիկողոսյանը, Մերի Դալլաքյանը, Հերմինե Սերոբյանը, Լուսինե Մաճկալյանը կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի 2-րդ կուրսեցիներ են, իսկ «300 օր ընթերցասրահում» անվանակարգի հաղթող Անի Բադալյանը նույն ֆակուլտետի երիտասարդ դասախոս, նրանց վկայականներ հանձնեցին Յուրի Գասպարյանը, Տիգրան ՊետրոսՅանցը և ուսանողների ծնողները: Յուրի Գասպարյանին ամենակարդացված հեղինակի վկայական հանձնեց Համալսարանի պրոռեկտոր Արա Երեմյանը:

Սկզբնական կրթության ֆակուլտետի բակալավրիատի 3-րդ կուրսի ուսանողուհի Գայանե Պողոսյանին և մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Հովսեփյանին վկայական հանձնեցին ֆակուլտետի դեկան Հեղինե Խաչատրյանը, Տիգրան ՊետրոսՅանցը, ծնողները: Անիի մասին Տիգրան ՊետրոսՅանցը նշեց. «Գերազանցությամբ ավարտել է տնտեսագիտական համալսարանի բակալավրիատն ու մագիստրատուրան, երեք տարի աշխատել է բանկային համակարգում, բայց հաշվի առնելով, որ ուրիշի փողերը հաշվելը լավ գործ չէ, եկել է Մանկավարժականի մագիստրատուրա իրագործելու իր երազանքը՝ աշխատել նախադպրոցական տարիքի երեխաների հետ»: Սկզբնական կրթության ֆակուլտետը դարձել է ամենակարդացող ֆակուլտետը և վկայականը Հեղինե Խաչատրյանին հանձնեց պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

Հատուկ կրթության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Պետրոսյանին վկայական և գրքերի կապոց հանձնեց ֆակուլտետի դեկան Արմինե Ավագյանը, ֆիզիկայի, մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի ուսանողուհի Ռուզաննա Հունանյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկան Գագիկ Դեմիրխանյանը, օտար լեզուների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Քնքուշ Սիմոնյանին՝ հայրը՝ Վարուժան Սիմոնյանը և մայրը՝ Նարինե Գրիգորյանը, պատմության և իրավագիտության ֆակուլտետի ուսանողուհի Գոհար Զարոյանին վկայական հանձնեց ֆակուլտետի դեկանի պաշտոնակատար, պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը, բանասիրական ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Հասմիկ Հովսեփյանին՝ դոկտոր-պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը, կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի 4-րդ կուրսի ուսանողուհի Անի Այվազյանին /նա լավագույն է եղել նաև 2012 թվականին/՝ ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը, գեղարվեստական դաստիարակության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Անի Հարությունյանին՝ մայրը՝ Սյուզի Կազարյանը:

ՀՊՄՀ հենակետային ավագ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհի Անգելիկա Մարգարյանին վկայական հանձնեցին դպրոցի տնօրեն Նաիրա Սաֆարյանը և մայրը՝ Քրիստինե Թադևոսյանը, ՀՊՄՀ հիմնական դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Շահանե Բախշեցյանին՝ դպրոցի տնօրեն Նաիրա Տողանյանը և մայրը՝ բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Հասմիկ Եղիազարյանը:
Համալսարանական ամենակարդացված հեղինակներից մրցույթում հաղթել են նաև ՀՀ Գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը, մանկավարժական գիտությունների դոկտոր Լաուրա Ասատրյանը /նրանց և Յուրի Գասպարյանի գրքերը պահանջվել են ավելի քան 10000 անգամ/: Ոչ համալսարանական հեղինակներից երրորդ անգամ անընդմեջ հաղթող է դարձել անվանի հոգեբան Ալբերտ Նալչաջյանը /նրա գրքերը պահանջվել են ավելի քան 21000 անգամ/: Աելիտա Դոլուխանյանին վկայական հանձնեց համալսարանի պրոռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Սրբուհի Գևորգյանը:
«Ֆեյսբուք»-ում ամենբարձր՝ 1003 ձայն հավաքելու համար Տիգրան ՊետրոսՅանցը համակրանքի մրցանակը՝ Ծիծեռնակաբերդի մանրակերտը հանձնեց Քնարիկ Հովհաննիսյանին:
Իր խոսքում Միշա Թադևոսյանը նշեց. «Այսօր թերևս 2014 թ-ի ամենահիշարժան օրն է ինձ համար: Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի ունեցավ գիտական գրադարանի «2014 թ-ի լավագույն ընթերցող» մրցանակաբաշխությունը: Իմ ջերմագին շնորահալակություններ եմ հայտնում համալսարանի ռեկտոր պարոն Ռուբեն Միրզախանյանին, պարոն Տիգրան ՊետրսՅանցին, իմ բոլոր ընկերներին և բոլոր-բոլորին Լավագույնի կոչման արժանացնելու, նվերների և շնորհավորանքների համար: Հատուկ շնորհակալություն Ձեզ, ընթերցանության գնահատման և դրա համար բոլոր պայմանների ապահովման համար: Թվում է, թե 21-րդ դարում ընթերցելու արվեստը հետին պլան է մղվել, սակայն այսօր Ձեր և Ձեր կազմակերպած միջոցառումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բնավ այդպես չէ: Իմ հերթին խոստանում եմ պատվով կրել 2014 թ-ի «Լավագույն ընթերցողի» կոչումը»:
Շնորհակալության խոսք ասաց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ Աելիտա Դոլուխանյանը: Նա նշեց. «Այս միջոցառումը յուրատիպ ձոն է գրքին, գիրքը պիտի սիրել և գիրքը ցույց կտա մարդու անցնելիք ճանապարհը»:


Համալսարանի ռեկտոր, դոկտոր-պրոֆեսոր Ռուբեն Միրզախանյանը մրցանակաբաշխությունը համարեց կարևոր, քանի որ ցանկացած համալսարանի որակը որոշվում է նրա գրադարանով և ընթերցողների թվով. «Բուհի այցելուները մշտապես իրենց հիացմունքն են հայտնում մեր լեփ-լեցուն ընթերցասրահներով: Ժամանակը գնում է առաջ, ընթերցողների թիվը մնում է նույնը, ինչը լավագույն ապացույցն է, որ գիրքը սիրված է»:

«Գրքերի աշխարհը տիեզերք է, որ համալսարանում դառնում է նաև ուսանողներինը»,- միջոցառման ավարտին նշեց գիտական գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Նա բարի մաղթեց բոլորին եկող Նոր տարվա կապակցությամբ:
Մրցույթի մասնակից բոլոր ուսանողները և աշակերտները ձմեռային արձակուրդի օրերին կհանգստանան Համալսարանի Աղավնաձորի բազայում:

Просмотров: 1004 | Добавил: Mankavarj | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *:
Փնտրել
Օրացույց
«  Դեկտեմբեր 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւբՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Արխիվ
Block title
Block content
ԿԱՅՔԻ ՕՊԵՐԱՏՈՐ ԱՐՄԵՆ ԷԴՈՒԱՐԴԻ ՄԿՐՏՉՅԱՆ.e-mail-armen193@mail.ru© 2024 Хостинг от uCoz